Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաթվեիչը... (Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)» վերնագրով (տե՛ս այս հրատ. 4—րդ հատորում)։ Այս առթիվ Բակունցը 34 օր բանտ է նստել։ Նշենք նաև, որ 1910 թ. նույն Մատթեոս Տեր—Գրիգորյանը խրախուսել է գորիսեցիներին նամակ գրել ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ—ին խնդրելու Գորիսի ծխական դպրոցի շրջանավարտ Ալեքսանդր Բակունցին ընդունելու էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ինքը քաղաքագլուխն էլ ստորագրել է այդ խնդրագիրը ուրիշ 151 գորիսեցիների հետ։ Այդ խնդրագիրը օգնել է, որ Ա. Բակունցն ընդունվի ճեմարան։ Երթ 1915 թ․ բանտարկված Բակունցի մայրը՝ Բոխչագյուլը, գնում է քաղաքագլուխ Մատթեոս բեյի մոտ խնդրելու ազատել որդուն, զայրացած քաղաքագլուխը հիշեցնում է իր օգնությունը Ալեքսանդրին ճեմարան ընդունելու գործում և հանդիմանում, որ «այդ լավության դիմաց» Ա. Բակունցը ֆելիետոն է գրել, ինչպես և թռուցիկներ տարածել իր դեմ։

Էջ 421, տող 21. Անդրկասպյան երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար— խոսքը Միջին Ասիային է վերաբերում և նրա քաղաքներին, դեպի ուր արտագաղթում էին զանգեզուրցիները։ Քերքին այժմ գտնվում է թուրքմենական ՍՍՀ—ի կազմում, Բուխարը (Բուխարան)՝ Ուզբեկական ՍՍՀ—ի կազմում։

Էջ 424, տողեր 12—15. ...անտառաբնակ էր... նրանք առանձին ազգ են՝ այրում են և երկրպագում են բարձր ծառերի...— նման բնութագրեր կան նաև «Կյորեսի» 10-րդ մասի վերջում․ էջ 480, տողեր 14—16 և «Սաբու» պատմվածքում (տե՛ս Երկերի այս հրատ. հ. 1—ում)։

Էջ 424, տող 34. Քյուրդիստան— խոսքը Լաչինի և նրա շրջակայքի քրդաբնակ վայրերի մասին է։

Էջ 424, տող 35. Բայանդուրից մինչև Շոթանան— նկատի ունի Գորիսի շրջանի Բայանդուր գյուղը (1969—ից՝ Վաղատուր), մյուսը, հավանաբար, Գորիսից հարավ—արևելք ընկած Շոթուլանի գյուղն է, Հագարու գետի ափին (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ-ում)։

Էջ 425, տողեր 1—2. Սիսիանի մի մասը՝ Որոտան գետից ձախ— Որոտանը անցնում է Սիսիանի շրջանով՝ սկիզբ առնելով նրա հյուսիսում, հոսում է դեպի հարավ—արևելք, կտրում Գորիսի շրջանը արևմուտքից դեպի արևելք և մտնում Ադրբեջանական ՍՍՀ։ Որոտանից ձախ այստեղ նշանակում է Սիսիանի շրջանի հյուսիսարևելյան մասը։

Էջ 425, տող 15. Պրոխորով, Կրատնիկով, Վիտով, Ցինդել— Ռուսաստանի հայտնի գործարանատերեր էին։ Ցինդելը «Կյորեսում» հիշվում է նաև այլ առիթով (էջ 438), հիշատակվում է նաև «Կարմրաքարում» (տե՛ս ծանոթագրությունը)։

Էջ 425, տող 19. Տրապիզոն— քաղաք Պոնտոսում, Սև ծովի հարավային ափին, ուներ հայկական բնակչություն, այժմ Թուրքիայի մեջ է (տե՛ս նաև «Գործ Մայրանա»—ի ծանոթագրությունները)։

Էջ 425, տողեր 27—28. Թավրիզ, Խորասան և Եզդան շահար— Թավրիզը գտնվում է Երանի հյուսիս—արևմուտքում, Խորասանը Իրանի հյուսիս—արևելյան նահանգն է, Եզդանը կամ Եզդը քաղաք է Կենտրոնական Իրանում։

Էջ 430, տողեր 5—6. Օրդուբադի չիրի և թուզի բեռները— Օրդուբադը քաղաք է Նախիջևանի գավառի հարավ—արևելքում (այժմ Նախիջևանի ինքնավ. հանրապ.), որն իր շրջակայքով հայտնի է իբրև մրգառատ վայր։

էջ 430, տող 14. ցաֆուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները. էջ 474, տող 22. Ցաքուտ, Նորա, Մեզար և Ձորեկ գյուղերում— Ցաքուտ անունով վայր կա Տաթևի