Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 461, տողեր 13, 19—17, 25, 28. 32 — 33 և ալյուր. Հայաստանցի, Հայաստան, Հայըստունի կողմերից, Հայըստուն— Արևելյան Հայաստանի՝ ցարական Ռուսաստանի իշխանության տակ գտնվող շատ վայրերում, այդ թվում Զանգեզուրում, Հայաստան ասելով հաճախ հասկանում էին Արևմտահայաստան, հայաստանցի՝ արևմտահայաստանցի։ Հայըստուն և հայըստունցի գորիսեցիների գործածած բարբառային ձևերն են (տե՛ս նաև «Կարմրաքարի» ծանոթագրությունները)։

Էջ 491, տող 35. Մշո Սուլթան սուրբ Կարապետ— այսպես ժողովուրդը անվանում էր Մուշ քաղաքից դեպի հյուսիս—արևմուտք 30—35 կմ հեռավորության վրա գտնվող նշանավոր Ս. Կարապետի կամ Գլակա վանքը, որ մենաստան էր և ուխտատեղի. կոչվում էր նաև Հնգակնյա վանք (տե՛ս նաև «Հովնաթան Մարչի» ծանոթագրությունները)։

էջ 492, տող 2. խոյեցի կլլան. զանգեզուրցիները, մասնավորապես Սիսիանի բնիկները XIX դարում իրենց մոտ վերաբնակված խոյեցիներին մինչև այժմ էլ կլլան են անվանում՝ իրենց համար անսովոր Խոյի բարբառի պատճառով։

Էջ 463, տող 34. 1897 թվից...— 1895—96 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական կոտորածների հետևանքով շատ արևմտահայեր ապաստան գտան Արևելահայաստանում։

Էջ 464, տող 16. «Մշակի» անխափան ընթերցողն էր, նաև էջ 479, տողեր 7—8. «Մշակ» էր ընթերցում— նկատի ունի Գ. Արծրունու հիմնադրած «Մշակ» լրագիրը (հրատարակվել է 1872—1921 թթ.)։

Էջ 470, տող 30. Սանդ աղբյուրի ձորը— Սանդ աղբյուր հիշվում է նաև Երիշեն գյուղը պատկերող բակունցյան երկերում, օրինակ, «Ձմռան մի գիշեր» պատմվածքում։ Երիշենը շատ մոտ էր Գորիսին (այժմ գրեթե միացած են) և բնական է, որ այդ աղբյուրը և նրա շրջակայքը մոտ լինեին թե՛ Գորիսին, թե՛ Երիշենին։

Էջ 479, տողեր 10—11. Աշխատեցինք ճշմարիտ նկարագրել Ավագիմովների ավագ եղբայր Սողոմոնին, նաև էջ 476, տողեր 30—31. Նույն արդարությամբ նկարագրեցինք Եփրատ Երեմի առևտրական կշիռը Գորիս քաղաքում— հեղինակի այս և նման մյուս «հավաստումները» զուտ ոճական (երգիծանքը սաստկացնելու) արժեք ունեն, և Բակունցը իր հերոսներին հաճախ ծաղրանկարային բնույթով է պատկերել անհրաժեշտ չափազանցումներով։

Էջ 479, տող 1 և հետո. Պավլի Բեյ Օրբելյան— Օրբելյան հայոց իշխանական տունը հնուց ի վեր հայտնի էր Սյունիքում։ Ծագումով երբեմն համարում են Տաթև գյուղից։

էջ 479, տող 8. «Ելիզավետպոլ նահանգային տեղեկատու»— Ելիզավետպոլը Ուտիքի Գանձակ հինավուրց քաղաքի անունն է՝ դրված երկրամասը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, այժմ Ադրբեջանական ՍՍՀ—ում՝ Կիրովաբադ։

Էջ 480, տողեր 14—16. Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի արևորդիների մնացորդներ— մասնակի կրկնություն է էջ 424, տողեր 12—15—ում ասվածի (տե՛ս նաև համապատասխան ծանոթագրությունը)։

Էջ 480, տողեր 21—22. տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին մինչև Փայտակարան— Գողթան երկիրը Ագուլիսն է իր շրջակայքով (այժմ Նախիջևանի ԻՍՍՀ—ում), Երնջակը ընդարձակ գավառ էր Մեծ Հայքի Սյունյաց աշխարհում, Արաքսի ձախափնյա տարածքում (այժմ Ադրբեջանական ՍՍՀ—ի կազմում), Վայոց ձորի տարածքն ընկած է այժմյան Եղեգեաձորի և Ազիզբեկովի շրջաններում, Կապան