Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կախաղանի դատապարտված հանցավորի համար հետաքրքի՞ր է իմանալ, թե ինչպես է կանեփը բուսնում, ինչպես են քաղում, ցողունը թրջում, պարան հյուսում և ապա... պարանի օղը հագցնում վզին։

Մարչին այդպես էր թվում։ Մյուս փղշտացին լարված լսողություն էր զինվորականի կցկտուր բառերից ամբողջական միտք հյուսելու համար։ Եվ երբ մարդը հեռացավ, պահակը ծիծաղելով խոտի մի քանի խուրձ բերեց և փռեց հատակին։ Իսկ Անթանոսյան Հմայակը հայտարարեց, որ վաղն ազատ են։

10 - Միամիտ մարդ... Խոտը կը փռեն, որ արյանդ կաթիլները գետնին չթափվին, հետքդ չերևա։

Երկու հին ընկերներ, երկու սրտակից բարեկամ այդ գիշեր խոսեցին իրար հետ ոչ թե սրտանց, այլ անհաշտ։ Մարչը Անթանոսյանին ծանր խոսքեր ասաց, իսկ Անթանոսյանը եղավ համբերատար, այդ խոսքերը մարսեց։

Կեսգիշերվա լռության մեջ ծղրիդները ձայն տվին, ծղրիդներին ձայնակցեցին մոտակա ճահճուտի գորտերը։

Տաղավարի դռան խոտերի վրա փռվել էր պահակը, իսկ ներսում իրար կողքի կուչ էին եկել Մարչն ու Անթանոսյանը։ 20 Առաջինն իր կրծքին էր սեղմել Արաքսի ջրով կիսով չափ լցրած շիշը և գլուխը շշին խոնարհած մտքով հեռուներում էր թափառում, իսկ երկրորդը մութից օգտվելով, ծածուկ բաց էր արել տասը ժամ սուրճը տաք պահող շշի բերանը, ծծում էր, որպես մոր կաթ, ծծում էր և կամաց֊կամաց գլուխը խոնարհում չոր խոտի վրա․․․

8

Պայծա՜ռ, հիշողության համար անջնջելի օր, երբ արևն էլ կանգ էր առել և հանդիսատես էր։ Այդ օրն այդպես էլ մնաց Հովնաթան Մարչի հիշողության մեջ, որպես սիրո գարուն. 30 ընթերցո՜ղ, երբ դող ես զգում, և քեզ թվում է, թե աշխարհը հում ձու է, ու դու երկաթյա բռունցք։ Անցնում են տարիներ, տեսնում ես և աշունը, քո սիրո աշունը և ինքդ քեզ հարց ես տալիս՝

- Ու՞ր էի և ու՞ր եկա... Սակայն սկիզբը մնում է պայծառ, որպես գարնան