Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 513, տող 32. ՄՕ—ի բնագրում՝ դուռն աղմուկով բացվում և ներս են մտնում− ուղղել ենք՝ դուռն աղմուկով բացվում է և ներս են մտնում:

Էջ 517, տող 7. ՄՕ—ի բնագրում սխալմամբ նշված է 7, իբր 7—րդ բաժին, բայց 10—րդ բաժինն է (առաջին մասի). ուղղել ենք՝ 10։

Էջ 524, տող 10. ՄՕ—ի բնագրում՝ մեկը բոլորվեց— ուղղել ենք ըստ բովանդակության՝ մեկը բղավեց:

Էջ 531, տող 22. ՄՕ—ի բնագրում՝ Տղան հանկարծակի եկավ— ուղղել ենք ըստ բովանդակության՝ Տղան հանկարծակիի եկավ:

Էջ 540, տող 8. ՄՕ—ի բնագրում՝ Մաթին— ուղղել ենք՝ Զիլֆին:

էջ 543, տող 18. ՄՕ—ի բնագրում չի նշված երրորդ մասի, 10—րդ բաժնի համարը, նշել ենք՝ 10։

Էջ 546, տող 32. ՄՕ—ի բնագրում՝ Ձիերը քաշում են դառը և քարոտ կածանով— ուղղված է՝ Ձիերը քաշում են սարը՝ քարոտ կածանով:

Էջ 553, տող 11. ՄՕ—ի բնագրում՝ ցրվում է մի Ժայռ− ուղղել ենք ըստ բովանդակության՝ ցցվում է մի ժայռ:

Էջ 573, տող 16. ՄՕ—ի բնագրում՝ Փրազի— ուղղել ենք՝ ճրագի:

Էջ 581, տող 26. ՄՕ—ի բնագրում՝ ձիավորներիս— ուղղել ենք ըստ բովանդակության՝ ձիավորները:

Էջ 584, տող 21. ՄՕ—ի բնագրում՝ իրենց— ուղղել ենք ըստ բովանդակության՝ իրենք:

Այստեղ ևս գցել բայը գրված է ք—ով, երբեմն՝ գ—ով. դարձյալ հեղինակային խոսքում դարձրել ենք գցել, հերոսների լեզվում պահպանել ենք ք—ով ձևերը։ Կա և՛ ջաղացատեր, և՛ ջրաղացատեր, ավելի շատ առաջինը, ջրաղացատեր ձևերը դարձրինք ջաղացատեր։ Գործածված են և՛ տանուտերություն, և՛ տանուտիրություն ձևերը, ավելի շատ առաջինը, տանուտիրություն—ը դարձրինք տանուտերացուն:

Նույնությամբ թողել ենք այն ամենը, ինչ վրիպակ կամ վրիպում չէ, այլ հեղինակային գրելակերպ կամ թեկուզ անճշտություն, բայց հեղինակի այլ երկերի մեջ ևս հանդիպող։ Օրինակ, քերականական թվի անհամաձայնությունները, ինչպես՝ լսվում է ոտնաձայներ (էջ 499), փեշերը ոտքերին փաթաթվեց (էջ 531), ձիերի մի մասը գերի մնացին (էջ 560), իրերը, որի... (էջ 541) և այլն։

Ամենուրեք գործածված են պարուչիկ, կամենդանտ ձևերը, որոնք պահպանված են։ Մի տեղ կա՝ կոմենդանտ ձևը, որ դարձրել ենք մյուսների նման։ Ամենուրեք առկա է կարմիր բանակային գրության ձևը (առանձին). պահպանել ենք։

Մի տեղ առկա է ձիերը նստում են. ավելի ճիշտ կլիներ՝ ձիերին նստում են, բայց պահպանել ենք բնագրինը։ 553—րդ էջում (տող 21) կարդում ենք՝ ...ով «մեզար»—ը գլխին, ով հնամաշ շինելը...— պետք է լիներ՝ ...ով հնամաշ շինելը հագին. պահպանել ենք բնագիրը։ Կա ուռա և ուռռա. երկու ձևն էլ թողել ենք (առաջինը, սովորաբար, հեղինակային խոսքում է, երկրորդը՝ հերոսների)։ Թողնված են նաև նախադասությունների մեջ հանդիպող որոշ անկանոնություններ։

Մեքենագիր այս 3—րդ օրինակում շատ դեպքերում անհնար է պարզել, թե այս կամ այն բառաձևը մեքենագրողի՞նն է, թե հեղինակային, ուստի և հնարավոր են մեր կողմից կատարված անտեղի ուղղումներ կամ չճշտված մեքենագրական սխալներ։