Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց են տալիս փաստաթղթերը (բերված են ստորև), արվել են շատ դիտողություններ: Գրողին հանձնարարել են փոփոխել բեմագիրը արված դիտողություններին համապատասխան: Հարկ է եղել նաև շարժանկարային արվեստի պահանջների համեմատ բեմագիրը մշակել Մոսկվայի մասնագետ բեմադրողների օգնությամբ: Եվ 1936 թ. մայիսին Ա. Բակունցը մեկնել է Մոսկվա:

Ստորև բերվող փաստաթղթերում խոսք կա նաև բեմագրի երկրորդ տարբերակի մասին, որը Բակունցը, գուցե և, գրել է Մոսկվայում մասնագետների օգնությամբ»:

Պետական դիվանատանը «Զանգեզուր» բեմագրի մեքենագիր օրինակին կից ցուցակով (ֆոնդ 704, ցուցակ 2, գործ 13) պահվում է է «Զանգեզուր» գործը՝ ռուսերեն. Арм. ССР, киностудия. Общий отдел. Дело „Зангезур“ վերնագրով»: Այստեղ հավաքված են բեմագրի ստեղծմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր (մեծ մասամբ հեռագրեր), որոնք ցույց են տալիս «Զանգեզուրի» հետ առնչված որոշ զարգացումներ: Ստորև ներկայացնում ենք այդ փաստաթղթերի մի մասը մեր թարգմանությամբ կամ համառոտ վերաշարադրմամբ (նշում ենք վերոհիշյալ գործի թղթապանակում հավաքված յուրաքանչյուր փաստաթղթի թերթահամարը):

***

1936 թ. մարտի 20. Դգնունին[1] Մոսկվա Հ. Բեկնազարովին.[2] «Ղեկավար մարմինը երկրորդ անգամ քննարկեց «Զանգեզուր» բեմագիրը: Անհրաժեշտ է, որ Դուք գաք՝ որից հետո Բակունցի հետ կվերադառնաք Մոսկվա» (թերթ 10):

Մարտի 29. Երևանից Դզնունին՝ Մոսկվա Բեկնազարովին. «Բակունցը զբաղված է բեմագրի վերափոխմամբ, կավարտի մինչև տասնհինգը: Քեզ անհրաժեշտ է այդտեղից գալ տասին: Երևանում գտնվելուդ հինգ օրը կօգտագործենք արտադրական հարցերը համաձայնեցնելու համար և կազմելու ղեկավար մարմնի հանձնաժողով՝ իր գլխավորով: Ամսի քսանին Բակունցի հետ կմեկնեք Մոսկվա հետագա աշխատանքի համար: Ես և Բակունցը համաձայն ենք քո առաջարկությանը: Ենթադրում ենք, որ հունիսի մեկին կկարողանաս մեկնել Զանգեզուր ծանոթացման համար» (թերթ 7)։

Հեռագրերից մեկի ամիսը նշված չէ, ամսաթիվը 9—ն է: Բովանդակությունից կարելի է ենթադրել, որ հեռագիրը տրվել է ապրիլին: Այդտեղ Հ. Բեկնազարովն ի պատասխան Դ. Դզնունու՝ վերը բերված երկու հեռագրերի գրում է. «Անմիջապես մեկնել չեմ կարող։ Ենթադրում եմ, որ «Զանգեզուրում» պակասում է դիպաշարային գիծը: Ի շահ նկարի՝ խնդրում եմ ինձ ազատեք [Երևան գալու պարտականությունից]: Փոփոխումների համար հանձնարարեք Բականցին աշխատելու Մոսկվայի որակյալ մասնագետ բեմադրողների հետ՝ իմ հսկողությամբ: [Գործն] արագացնելու նպատակով առաջարկում եմ Բակունցին ուղարկել [այստեղ]՝ ղեկավար մարմինների բոլոր ցուցումներով։ Իմ գալը կխլի մեկ ամսից ավելի ժամանակ, այդ ընթացքում բեմագիրը հիմնականում կարող է

  1. Դանիել Դզնունին Հայկինոյի հիմնադիրներից է, 1936 թ. նա ՀՍԽՀ ժողկոմխորհին առընթեր կինոարդյունաբերության վարչության պետն էր:
  2. Համո Բեկնազարովը (Բեկնազարյան) կինոռեժիսոր էր, նշանակված էր «Զանգեզուր» կինոնկարի բեմադրող: