Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավարտվել: Առաջարկում եմ [գործի մեջ] ընդգրկել Շկլովսկուն, Լեոնիդովին, Վիշնևսկուն» (թերթ 9)։

Երեք փաստաթղթեր (պատճեններն են), որոնք անթվակիր են, պետք է կազմված լինեն ապրիլի վերջին կամ մայիսի սկզբներին: Ահա դրանք.

ՀԽՍՀ ժողկոմխորհին

Հայկինոն խնդրում է թույլատրեք Բակունց Ակսելին գործուղել ք. Մոսկվա՝ Հայկինոյի հանձնարարությամբ, երեք ամիս ժամանակով՝ 1936 թ. մայիսի 9—ից օգսստոոի 9—ը՝ «Զանգեզուր» բեմագրի վրա աշխատելու կապակցությամբ:

ՀՍԽՀ ԺԿԽ-ին, առընթեր կինոարդյունաբերության վարչության պետ
Դ. Դզնունի

Ընդհ. բաժնի վարիչ

Ս. Ակոպովա

(թերթ 37)


Վկայական

Սույնը տրված է Բակունց Ակսելին, որ նա Հայկինոյի կողմից գործուղվում է քաղ. Մոսկվա երեք ամիս ժամանակով՝ 1936 թ. մայիսի 9—ից մինչև օգոստոոի 9—ը «Զանգեզուր» բեմագրի վրա աշխատելու կապակցությամբ:

ՀԽՍՀ ԺԿԽ-ին առընթեր

ԿԱՎ-ի պետ
Դ. Դզնունի

Ընդհանուր բաժնի վարիչ
Ս. Ակոպովա

(թերթ 30)


Մյուս անթվակիր փաստաթուղթը Դ. Դզնունու հեռագիրն է Հ. Բեկնազարովին, որի մեջ ասված է, որ Ա. Բակունցը գործուղվում է Մոսկվա մեկ ամսով՝ «Զանգեզուր» բեմագրի վերաբերյալ խորհրդակցելու համար։ Որից հետո երկուսով՝ Բեկնազարովը և Բակունցը պետք է գան Երևան ու աշխատեն այստեղ և ապա նորից մեկնեն Մոսկվա։ Ղեկավար մարմինների որոշմամբ «Զանգեզուրը» պիտի սկսի նկարահանվել 1936—ի օգոստոսին, պատրաստ պետք է լինի Հոկտեմբերյան հեղափոխության 20—ամյակին (այսինքն՝ 1937—ի նոյեմբերին) (թերթ 34)։

Մայիսի 6. Բեկնազարովը Մոսկվայից հեռագրում է Երևան, Դզնունուն՝ տեղեկացնելով, որ Բակունցի ուշանալը հետաձգում է նկարահանման սկիզբը (թերթ 36)։

Մայիսի 14. Մոսկվայից Բեկնազարովը՝ Դզնունուն. «Բակունցի մեկնման հետագա ուշացումը կարող է տապալել այս տարի նկարահանման սկսելը» (թերթ 5)։