Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայիսի 14. Երևանից Դզնունին՝ Բեկնազարովին. «Քալանթարը համաձայն է։ Բակունցն ուշացավ կուստոմսն ստանալու պատճառով։ Մեկնում է 15—ին։ Դրամի մի մասը ուղարկեցինք այսօր» (թերթ 8)։

Իրականում, Ա. Բակունցի ուշանալու պատճառը որդու ծանր, երկարատև հիվանդությունն էր (անգինայից արյան վարակում)[1]։ Հավանաբար Մոսկվա է մեկնել մայիսի 15—ին կամ գուցե մի քանի որ հետո։

Հունիսի 4. Մոսկվայից Բաբլոյանը[2] հեռագրում է Երևան Դզնունուն, դրամ խնդրելով՝ Բակունցի, իր և Գարոշի (նկարահանող—օպերատոր Գ. Բեկնազարյան), ինչպես և Բուրսուկայի հյուրանոցային ծախսերի համար (թերթ 31)։

Հունիսի 19. Երևանից Բաբլոյանը՝ Մոսկվա Բեկնազարովին. «Տասնյոթին հեռագրով ուղարկված է՝ Ձեզ երկու հազար, Բակունցին՝ հազար, Հայկազյանին՝ յոթ հարյուր:

Հունիսի 26. Մոսկվայից Բուրսուկան և Բակունցը՝ Դզնունուն. «Մեր հասցեով ե՞րբ եք դրամ ուղարկել»։

Հունիսի 27. Մոսկվայից Բեկնազարովը՝ Երևան Դզնունուն. «Բեմադրի երկրորդ տարբերակը Բակունցը չի ներկայացրել: Նույնիսկ եթե ներկայացված նյութը պետքական էլ լինի, խորհրդատուների հետ աշխատելու անհրաժեշտություն կզգացվի առնվազն երկու ամիս: Նկարահանումը կսկսենք ուշացումով։ Բնականից նկարահանելը չենք հասցնի։ Նկարը հոբելյանին չենք հանձնի: Այս մասին տեղեկացրեք ղեկավար մարմիններին» (թերթ 21):

Հունիսի 28. Երևանից Դզնունին՝ Մոսկվա Բեկնազարովին. «Ամեն պարագայի նկարը պետք է հանձնեք հոբելյանին։ Բակունցը Ձեզ հետ միասին խորհրդառություններից հետո պետք է կարողանա բեմագիրը հաստատել տալ այն հաշվով, որպեսզի նախապատրաստական շրջանն սկսեք ոչ ուշ, քան օգոստոսի 15—ին» (թերթ 23):

Հուլիսի 4. Մ ոսկվա Բեկնազարովին. «Յոթին հեռագրով կուղարկենք 4000, Բակունցին՝ 3000:

Հուլիսի 17. Երևանից Դզնունին՝ Մոսկվա Բեկնազարովին. «Անմիջապես ուղարկեցեք «Զանգեզուրի» վերջին տարբերակը» (թերթ 20)։

Այս, ինչպես և հունիսի 27—ի հեռագրերից, ըստ երևույթին, պետք է եզրակացնել, որ Մոսկվայում խորհրդակցելով կինոմասնագետների հետ և աշխատելով բեմագրի վրա՝ Բակունցը ստեղծել է «Զանգեզուրի» մի նոր տարբերակ։ Ո՞րն է այդ: Արդյոք վերը մեր հիշած «Համառոտ լիբրե՞տտոն», թե մի ուրիշը, որ մեզ չի հասել։ Բայց և հաջորդ հեռագրից պարզվում է, որ Բակունցը դեռևս բեմագրի վրա աշխատելը չի ավարտել։

Հուլիսի 19. Մոսկվայից Բեկնազարովը՝ Երևան. «Շկլովսկին, Լեոնիդովը հրաժարվեցին խորհրդական լինելուց՝ դրամ չստանալու պատճառով... Բակունցը մնացել է առանց դրամի, աշխատանքը չավարտած ուզում է վերադառնալ: Դրամական անընդհատ

  1. Տե՛ս Ա. Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի անտիպ հուշերը (գրված 1954 թ., Մաշտոցի անվ. Մատենադարանի արխիվային բաժին, Ա. Հովհաննիսյանի արխիվ, թղթ. 244, 19, վավ. 4)
  2. Մանուկ Բաբլոյանն այն ժամանակ Հայկինոյի դիրեկտորի տեղակալն էր: