Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիժեցումների այս պայմաններում կտրականապես հրաժարվում եմ նկարահանումից» (թերթ 3):

Հուլիսի 20. Երևանից Բաբլոյանը՝ Մոսկվա Բեկնազարովին. «Արդյո՞ք Ջաղեթյանի բերած «Զանգեզուրի» օրինակը վերջին տարբերակն է» (թերթ 24):

Այս հեռագրից պարզվում է, որ Մոսկվայից Երևան ուղարկվել է «Զանգեզուրի» մի ինչ—nր տարբերակ, դարձյալ դժվար է ասել, թե որն է այդ՝ «Համառոտ լիբրե՞տտոն», թե՞ մի ուրիշը.

Օգոստոսի 1. (ամսաթիվը լավ չի ընթերցվում). Մոսկվայից Ուսիևիչը՝ Երևան Բաբլոյանին. «Զանգեզուր» բեմագրի հեղինակը Մոսկվայից անսպասելի մեկնեց։ Խնդրում եմ տեղեկանաք [ինչ է եղել]: Հեռագրել ԿՖԳՎ (ГУКФ)» (Թերթ 27):

Կան Հ. Բեկնազարովի հուշերը՝ «Записки актера и кинорежисера», М., 1965 (հայերեն թարգմանված և Երևանում հրատարակված 1968—ին՝ «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի»), որտեղ տասներկուերորդ գլխում խոսք կա «Զանգեզուրի» և Ա. Բակունցի մասին: Երևում է, որ գրված է զուտ հիշողությամբ, և առկա են փաստական սխալներ։ Օրինակ, գրված է. «Ինչ վերաբերում է ինձ, ապա «Պեպո» նկարից հետո ես պայմանավորվեցի հայ տաղանդավոր գրող Ակսել Բակունցի հետ «Զանգեզուր» խորագրով սցենար գրելու մասին, որը պետք է պատմեր Զանգեզուրի լեռներում ծվարած դաշնակների վերջին օրերի մասին (Բակունցը լինելով զանգեզուրցի, ականատես էր եղել այն իրադարձություններին, որոնց մասին նա ուզում էր պատմել իր սցենարում» (հայերեն թարգմ., էջ 240)։ Իրականում Բակունցը քաղաքացիական պատերազմի զանզեզուրյան հիշյալ իրադարձություններին ականատես չի եղել, քանի որ 1917 թ. աշնանից մինչև 1923 թ. հուլիսը նա Զանգեզուրում բոլորովին չի եղել։ Բեկնազարովր գրում է նաև, որ իբր Բակունցը շատ արագ է ավարտել բեմագիրը և ավելացնում է՝ «նա այն ուղարկեց կոնսուլտացիայի և հաստատման» (նույն տեղում): Իրականում աշխատանքը տևել է 4 ամիս, և այն Բակունցը ոչ թե ուղարկել է, այլ իր հետ է տարել Մոսկվա: Հուշերում կարդում ենք նաև. «Հոկտեմբերին ես գործով շտապ մեկնեցի Մոսկվա: Մենք Բակունցի հետ պայմանավորվեցինք, որ հենց որ լիբրետտոն հաստատվի, նա նույնպես անմիջապես կթռչի Մոսկվա:

Մի երկու շաբաթ անց առավոտյան ինձ արթնացրեց հեռախոսի զանգը: Բակունցն էր խոսում։ Ես շատ ուրախացա» (ն. տ., էջ 241)։ Ապա պատմվում է իր և Բակունցի Ժամադրության մասին՝ բեմադրի հաստատման կապակցությամբ զրուցելու համար: Շարադրանքից երևում է, որ հուշագիրը նկատի ունի 1936 թ. հոկտեմբերը։ Լուրջ շփոթություն է. նախ ինչպես վերը բերված մի հեռագրից ենք իմանում (Դզնունի, մայիսի 14), Բակունցը «Զանգեզուրի» վերաբերյալ խորհրդատվության և այն հաստատելու նպատակով Մոսկվա է մեկնել 1936 թ. մայիսի 15—ին, իսկ Մոսկվայից դուրս է եկել ամենաուշը օգոստոսի 1—ին: 1935 թ. հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին Բակունցը Մոսկվայում նույնպես չի եղել, «Զանգեզուրն» էլ պատրաստ չէր, գրողը Երևանում աշխատում էր այդ բեմագրի վրա:

Հետագայում «Զանգեզուրի» բեմագիրը պատվիրվել է Հ. Բեկնազարովին, որը պետք է օգտագործեր Բակունցի գրածը («արդեն հավաքված նյութերի օգտագործմամբ»)։ Բեկնազարովը համաձայնել է և անցել գործի։