Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Զանգեզուրի» այդ տարբերակը նկարահանվել է հիմնականում 1937 թ. ընթացքում և չի ավարտվել ըստ նախատեսվածի՝ Հոկտեմբերյան հեղափոխության 20—ամյակի հոբելյանին, ավարտվել է 1938—ին և նույն թվականին էլ սկսել է ցուցադրվել:

***

Բակունցի գրած բմագիրր (մեծ և փոքր տարբերակները), անշուշտ, գրողի ստեղծագործությունների մեջ շատ թե քիչ աչքի ընկնող տեղ չի զբաղեցնում: Թե՛ գեղարվեստական տեսակետից ընդհանրապես և թե՛ մասնագիտական-բեմագրային տեսակետից հազիվ թե այն որևէ քննություն բռնի: Նկատելիորեն անմշակ է. կան փաստական, ժամանակագրական անճշտություններ, արհեստականություն։ Գրողն օգտագործել է իր երկերից առանձին տեսարաններ։ Բայց բեմագրում բացակայում է Բակունցի ստեղծագործություններին հատուկ արվեստի շունչը։ Կան լեզվական օտարաբան արտահայտություններ. օրինակ, «նրան դժվար է այդպես խմելը», «ինչ—որ նվագում է», «մայրը վազում է դեպի որդուն» և այլն։

Այս բեմագրում կան բակունցյան երկերից հայտնի անուններ՝ Աթա ապեր, Բադի, Չետանց Վանես, Պուղան, Սոնտ, Մինա, սակայն սրանք սոսկ նույնանունություններ են, այսինքն՝ սոսկ համընկնում են անունները, և բնավ նույն կամ նման կերպարների մասին չէ խոսքը: Օրինակ, այս բեմագրի Աթա ապերը միայն անունով է հիշեցնում «Եղբայրության ընկուզենիների» հմայիչ հերոսին։ «Զանգեզուրում» այդ գործող անձը զուրկ է բակունցյան գեղջուկ կերպարների կենդանությունից, իրապատում մարդկային հատկանիշներից, և ձևված է ըստ «մարգարեախոս» ծերունիների այն կաղապարի, որպիսին օգտագործում էին նույն շրջանի այլ գրողներ:

Բեմագրում կան նաև նախակերպարներ ունեցող հերոսներ, դրանցից է գլխավոր հերոս Մակիչը, նրա համար նախակերպար է եղել Զանգեզուրի քաղաքացիական պատերազմների մասնակից Մակիչ Մաշուրյանը, որը սպանվել է 1920 թ. նոյեմբերին, Գորիսի մոտ։ Սպարապետի համար նախակերպար է եղել Նժդեհը և այլն։

Ծանոթագրություններ ըստ էջերի և տողահամարների

էջ 490, տող 25. Լեռնահայաստան— գործածված է որպես Զանգեզուրի հայոց իշխանության անվանում։

Էջ 491, տող 35. Վերդեն— քաղաք և ամրոց Ֆրանսիայի հյուսիս—արևելքում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի շրջակայքում արյունահեղ ճակատամարտեր են տեղի ունեցել գերմանական և ֆրանսիական զորքերի միջև (շուրջ 1 միլ. մարդ է զոհվել)։ Ֆրանսիացիները կարողացան պաշտպանել քաղաքը, և գերմանացիներն այն գրավել չկարողացան։

Էջ 503, տող 19. Ծերունու բերանից արյունը կաթկթում է արխալուղի վրա— համեմատել «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի վերջին մասի հետ՝ «Արյանը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա» (տե՛ս Երկերի այս հրատ., հ. 1, էջ 219):

էջ 518, տողեր 6—13.— Ցենտրալնի, ցենտրալնի... Բաքու, դա Բաքու... Բարիշնա ջան... և այլն— համեմատել միևնույն կարգի գրեթե նույն բառերով ձևավորված հեռախոսային