Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատակ—«խոսակցության» հետ «Եղբայրության ընկուզենիներում». — Հը, ցենտրալնի, ա՜յ ցենտրալնի, դավայ Բաքու... Բարիշնա ջան. Բաքու, դա՞, Բաքու... և այլն (տե՛ս Երկերի այս հրատ., հ. 2, էջ 282—283)։

Էջ 530, տողեր 15—16. տեսնել «Խաչատուր Աբովյան» վեպի 306—րդ էջին (տող 20) վերաբերող ծանոթագրությունը։

Էջ 548, տող 16. Հաքարա գետն է— կամ Հագարու, գետ է, Բարկուշատ գետի վտակը. Որոտանը դուրս գալով Սիսիանի շրջանից, մտնելով Գորիսի շրջանը՝ հոսում է դեպի արևելք և անցնելով Ադրբեջանական ՍՍՀ, կոչվում է Բարկուշատ, այստեղ ձախից ընդունում է Հագարու վտակը։

Էջ 554, տող 35. Զանգեգուրի «մերձարևադարձային» ձորը— նկատի ունի Որոտանի ձորը, հատկապես Տաթև գյուղի մոտ։

Էջ 555, տող 4 և հետո. 151-րդ գնդի շտաբը— 151—րդ գունդը բնագրում հիշատակվում է մի շարք անգամ, հիշվում է նաև 153—րդ գունդը, դրանք 11—րդ բանակի զորամասերից են եղել։

Էջ 555, տող 14. Կռիվ կլինի Յայջիի մոտ— Յայջի գյուղը գտնվում է Գորիսի մոտ (դեպի հարավ—արևմուտք), այժմ կոչվում է Համրիս։ Սակայն բեմադրում Յայջին Զանգեզուրի այլ մասում է տեղադրված։

Էջ 567, տող 14. 84—я подоспест, նաև՝ էջ 582, տող 18. որոտում է 84—րդ բրիգադի հրետանին— խոսքը վերաբերում է 11—րդ Կարմիր բանակի 28—րդ հրաձգային միավորման 84—րդ բրիգադին։

Էջ 573, տողեր 20—24 և հետո. —Լավ, ասենք, ես թուրք եմ. բա հայերը ձեզ ինչու՞ են սպանում...— Մենք ուրիշ ազգ ենք...— համեմատել «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքի վերջին մասի հետ. «Ասենք թուրք եմ, բա ձեզ նման հայերին ինչու՞ են սպանում», «...Մենք էն քո ասած հայերից չենք...» (տե՛ս Երկերի այս հրատ. հ. 2. էջ 307):

ԱՅԼ ԽՄԲԱԳՐՈՒՄ

ԶԱՆԳԵԶՈՒՐ

(Մակիչ)

Համառոտ լիբրետտո նախերգանքով և յոթ մասով

(էջ 586)

Բնագրային աղբյուրն է «ՀՍՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվում» պահվող մեքենագիրը՝ ֆոնդ 704, ցուցակ 1, գործ 208, թերթեր 1—15։ Սա «Զանգեզուրի» համառոտ բեմագիրն է, նրա՝ մեզ ծանոթ միակ՝ պահպանված հեղինակային բնագիրը։ Դա մեքենագրվածի 3—րդ (գուցե 2—րդ) օրինակն է՝ 15 էջ համարակալված, սկզբից 3 էջ չհամարակալված։ Դժվարընթեռնելի