Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Վերնագրից վերև հեղինակի ձեռքով (թանաքով) գրված է Ալ. Բակունց, ապա դարձյալ հեղինակի ձեռքով է գրված վերնագիրը՝ Զանգեզուր, տակը մեքենագրված՝ (Մակիչ): Այնուհետև, հեղինակային որևէ նշում կամ ուղղում չկա. պարզ է, որ մեքենագրվածի այս օրինակը չի համեմատվել ձեռագրի հետ, և հեղինակն առհասարակ նրա վրա չի աշխատել: «Զանգեգուր» բեմագրային այս տարբերակը հրապարակվում է առաջին անգամ։ Տպագրված է պահպանված մեքենագիր օրինակն ամբողջությամբ: Նրանում ուղղել ենք մեքենագրական վրիպակներն ու մեկ—երկու այլ վրիպումներ, այդ թվում հետևյալները.

էջ 589, տող 10. ՄՕ—ի բնագրում՝ հանկարծակի եկավ— ուղղված է ըստ բովանդակության՝ հանկարձակիի եկավ:

Էջ 590, տողեր 1—2. ՄՕ—ի բնագրում՝ մնացողներին— ուղղված է ըստ բովանդակության՝ մնացողները:

Էջ 590, տող 16. ՄՕ—ի բնագրում՝ կազմակերպել— ըստ բովանդակության ուղղել ենք՝ կազմակերպվել:

Էջ 594, տող 20. ՄՕ—ի բնագրում՝ աղծեմաղ— ուղղել ենք ըստ բովանդակության՝ այծեմազ:

Էջ 595, տող 8. ՄՕ—ի բնագրում՝ Մակիչը հայտնում է— ուղղել ենք՝ Մակիչը հայտնվում է:

Էջ 596, տող 26. ՄՕ—ի բնագրում՝ Կոմունիստները— ճշտել ենք ըստ բովանդակության՝ Կոմունարները:

Էջ 597, տող 24. ՄՕ—ի բնագրում՝ Նա դեմ առել— ուղղել ենք՝ Նա դեմ է առել:

Էջ 598, տողեր 3—4. ՄՕ—ի բնագրում՝ թնդանոթները շրջում է Կոսայի զորամասը— ուղղված է՝ թնդանոթները շրջում է դեպի Կոսայի զորամասը:

Հայտնի չէ, թե «Զանգեզուրի» այս համառոտ բեմագիրը որ ամսին է գրվել: Գուցե այն գրվել է մեծ բեմագրից հետո, բայց կան նաև նշաններ, որոնք ենթադրել են տալիս, թե այս փոքրը մեծից առաջ է գրվել։

«Զանգեզուր» բեմագրի ստեղծման հետ առնչված մանրամասնությունները բերված են «Զանգեզուր» մեծ բեմագրի ծանոթագրություններում: