Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անթանոսյանը մշակներից մեկին պատվիրել էր բարձրանալ տափարակի ծայրին գտնվող քարակույտի գլուխը և աչքը տնկել ճանապարհին։ Եթե կառք կամ մեքենա երևար, մշակը ձեռքի բահը պիտի բարձրացներ և ազդարարեր հյուրերի գալուստը։

Մնացած երկու մշակները փորում էին։ Անթանոսյանը մեկ նրանց մոտ էր վազում, արագացնում, զայրանում, որ ուղիղ գծով չեն փորում։

- Մի թիզ աջ կամ ձախ չծռեք... Լարո′վ փորեք, լարո′վ.․․

Մեկ մոտենում էր տեր Հուսիկին և նրան պատմում, թե 10 ըստ հատակագծի ո՞րտեղ պիտի դպրոցը լինի, որի պատուհանները պիտի նայեն Արարատի կողմը, մի քիչ հեռու Նոր Եթովպիո եկեղեցին, քահանայի բնակարանը, ապա տներ, փողոցներ, լայն հրապարակ։

- Պարոն Մարչի միտքն այնպես է, որ հարկավոր է քաղաքը պարիսպներով պատել, ունենալ միայն մի դուռ... Ասում են բավական փող են խոստացել։ Եվ մինչև հիմա էլ շարունակում են գանձել։ Գուցե թե...

Բայց խոսքը կիսատ էր թողնում, մոտենում բանվորներին, ձայն տալիս՝

20 - Լա′ր ով, լա′րով։

Կամ թե հետ էր նայում, քարակույտի վրա արձանի պես կանգնած և բահին հենված մշակին։ Տեր Հուսիկը շփում էր միրուքը, գլխով հավանության նշան տալիս և աչքերը լայն բաց անում, երբ Հաջի Խարաբ գյուղի ուսուցիչը պատմում էր գանձվող փողերի և ամեն կողմից թափվող նվերների մասին։

- Հիմնադիրը Անդրեաս Բալիքյանն է... Ինքը փղշտացի է, բայց մոր կողմից եթովպացի։ Շատ հարուստ է, անթիվ գանձեր ունի, մեծ գործարաններ, օրական մինչև հարյուր հազար եկամուտ։ Ինքն էլ ազնվության, հայրենասիրության տիպար։ 30 Բժիշկներն արգիլել են, որ նրա մոտ ազգից կամ հայրենիքից խոսեն։ Սիրտը շա՜տ, շատ բարակ է...

Տեր Հուսիկը գլուխը օրորեց.

— Վա՜խ, ափսոս մարդ...

Սակայն սպասողները միայն տեր Հուսիկն ու Անթանոսյանը չէին։ Նրանցից մի քիչ հեռու, արևի տակ նստոտել էին