Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի արծաթ։ Նրանցից մեկը փորձեց ասելու (այդ նա էր, որ քարի գլխին արձան էր), որ քիչ է վճարում, բայց Անթանոսյանը վրա պրծավ, մշակը լռեց։

Տեր Հուսիկը կատարեց երկու տատրակի, զույգ եթովպացիների, Նոր Եթովպիո անդրանիկ բնակիչների, խանում Խազալի և Ավո բիձայի պսակի հանդեսը։ Ինչպե՜ս էին կռացել, իսկ տեր Հուսիկը կարդում էր Ավետարանը, նրանց գլուխներն իրար մոտեցնում, մերթ հեռացնում։ Հալվում էր, շաքարի պես հալվում էր խանում Խազալը, երբ ուսը դիպչում էր Ավո բիձայի 10 ուսին։

Եվ հենց պսակադրության ժամին, երբ նրանք գլուխները մոտեցրել էին իրար, երբ Ավո բիձան աշխատում էր չշարժվել, որ չտեսնեն կաղ ոտքը,- հենց այդ ժամին Հովնաթան Մարչը մի բուռ արծաթ ու պղնձե դրամ թափեց նրանց գլխին։ Իսկ Պետրոս Գետադարձը հուզմունքից բացականչեց.

- Տեղ ոսկի տեղայր ի փեսայության Արտաշիսի,

- Տեղայր մարգարիտ ի հարսնության Սաթինկան...

Հովնաթան Մարչը աչքը չէր հեռացնում ամուսնացող զույգից։ Նրա՞նց մասին էր մտածում, թե՞ աչքի առաջ ուրիշ զույգ 20 էր, մեկ, երկու, տասը զույգ, որոնք գալիս էին, խոնարհվում, ինչպես այս զույգը և ներս մտնում Նոր Եթովպիո մայր դռներից։ Ժպտաց, Հովնաթան Մարչը ժպտաց։ Ահա մի զույգ էլ, ոսկեգանգուր խոպոպիկներով կինը և ինքը։ Հետո ժպիտն անցավ, խեղճացավ դեմքը։ Ինչո՞ւ մի ուրիշը եկավ, հրեց իրեն ու տեղը գրավեց։

Վերադարձին կառքերն ավելի դանդաղ էին գնում, որովհետև բեռը ծանր էր։ Ավելացել էին տեր Հուսիկն ու Անթանոսյանը։

Ամենից ուշ, հեռացան դեպի մոտակա գյուղը, դեպի գոմի 30 թառը, երկու երջանիկ եթովպացի՝ խանում Խազալն ու Ավո բիձան...

9

Տարվա տասներկու ամիսը հաճախ հիշեցնում են ժամացույց, որի սլաքն անընդհատ մի թվից մյուսն է անցնում, անվերջ պտույտ անում։ Հունվար՝ մե′կ, փետրվար՝ երկո′ւ և դեկտեմբերին