Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խփում է աասներկուերորդ ժամը։ Այդպես անցան ամիսներ, և սլաքը երբեք կանգ չառավ։

Ո՞ւր մնացին նրանք, ի՞նչ պատահեց պայծառ այն օրից հետո, երբ Հովնաթան Մարչը հիմք դրեց Նոր Եթովպիային, ու հիմքը փորելիս դուրս եկավ լայներախ թուրը։ Ծա՜նր, շատ ծանր դեպքեր եղան այն օրից հետո, և այնքան քիշ հիշողություն մնաց, վերջն այնպես ողբերգական եղավ։

Ընթերցո՜ղ, հիշո՞ւմ ես այն կածանները, որոնց հասան Մարչն ու Անթանոսյանը եղեգնուտն անցնելուց հետո։ Բաժանվում 10 էին իրարից կածանները, ամեն մեկը մի ուղղությամբ էր գնում, մեկն անհետ կորչում էր, հալվելով տափարակում, մյուսը՝ խառնվում էր մի լայն ճանապարհի, երրորդը՝ կախվում խորխորատի վրա։

Այդպես էլ նրանց հետ պատահեց, երանելի այն հոգիների հետ, որոնք ոտքի էին ուզում կանգնեցնել մեռած մի քաղաք և քաղաքը լեցնել եթովպական ու փղշտական ազնվարյուն ցեղով։

Դժվար է գրել վախճանի մասին։ Տեղեկությունները կցկտուր են, շատերը ստուգման կարոտ։ Աշխարհի երեսին չկա′ նոր Եթովպիան։ Այդ առասպել էր, և այն ուղեղը, որը հղացավ 20 այդ ցնորքը, մնաց, որպեսզի զգա ոչ միայն մեռած քաղաքի, այլև... կորցրած սիրո, Նոր Եթովպիո հիմնադրման պատճառով կորցրած սիրո կսկիծը։

Տեղեկությունները կցկտուր են։ Ի՞նչ կարող է ասել հյուրանոցի սպասավորը, թե ինչո՞ւ սեպտեմբեր ամսվա ընթացքում շատ քիշ անգամ էր սենյակից դուրս դալիս Հովնաթան Մարչը, անվերջ հարցնում էր ինչ-որ նամակի մասին, որ պիտի գար ու չէր գալիս։ Երբեմն երևում էր Անթանոսյանը, նիհար, դեղնած երեսով, մազերը՝ կեղտոտ, մազերը գլխին բիզ֊բիզ, ստվերի նման էր անցնում պատի տակով, երկուսով փակվում էին սենյակում 30 և խոսում, անվերջ խոսում։

Մի օր էլ Հովնաթան Մարչը հաշիվ ուզեց։ Երբ իրերը դարսել էին կառքի մեջ, Անթանոսյան Հմայակը տատանվեց մի պահ՝ նստի՞, թե՞ ոչ։ Այդ օրը զարմանալի ուրախ էր Հովնաթան Մարչը։

- Նոր տարուն հոս եմ։ Հետս կը բերեմ ինժինեորներ,