Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես ծանծաղուտում կորչող լեռան սրընթաց գետակ։

Կարմրաքարում ոչ ոք ջաղացպանի նման պատմություններ չգիտեր։ Ավան ամին էլ էր ծանոթ հին կյանքին, Տեր Նորընծան կարդացել էր «Սրբոց վարքը» և ուրիշ գրքեր, բայց ջաղացպանի նման ոչ ոք չէր կարողանում պատմեր։ Նա հնարում էր, ստեղծում։ Ինչքան ավելի էր հնարում, ավելի էր ստեղծում, նրա ոգևորությունն այնքան կրկնապատկվում էր, ձայնը դողում էր, և լսելն ավելի ախորժալի էր դառնում։ Նա 10 պատմում էր ամեն տեղ՝ ջաղացում, ձմեռվա երկար գիշերներին, նրանց համար, որոնք աղուն էին բերել, գյուղի պատերի տակ՝ եթե ազատ էր և գյուղամեջ էր դուրս եկել, գետի ափին, ուր նա ժամերով նստած նայում էր Մարցա ջրի պղտոր ալիքներին։

Նա գիտեր ինչ աստղ երբ է դուրս գալիս, եթե լուսադեմին մառախուղ է լինում, ապա ցերեկով ի՞նչ եղանակ պիտի լինի, եթե երաշտ է, ու հանկարծ պարզկա երկնքում որոտում է կայծակը, ինչու պիտի դեղնաջուր թափի և ոչ մաքուր անձրև։ Մարցա ջրի բնույթը նա ուսումնասիրել էր շատ մանրամասն։

20 Ձմեռվա կեսին, երբ սար ու ձոր ձյունով էին պատած, իսկ գետակը սառույցի տակ դժգոհ մռռում էր, ջաղացպանը զրույցի մեջ հայտնում էր, որ գարունը բացվելուց Մարցա ջուրը շատ չարություններ է անելու։ Այդպես էլ պատահում էր, գարնանը գետը հորդանում էր և, ափերից դուրս գալով, վնասում մարագներին, քանդում գետափի բոստանների պատը և հաստաբուն ծառերը բերանն առած փախչում կամ ծառս տալով իր պղտոր գրկի մեջ առնում սպիտակ գառնուկին, որ խաղալով ու թռչկոտելով մոտենում էր, ապուշ-ապուշ և զարմացած նայում գետի վեր թռչող ալիքներին, որոնց ցայտունը 30 մի վայրկյան դիպչում էր դնչին ու մեկ էլ ոտքերը կտրվում էին գետնից:

Ջաղացպանը լավ հեքիաթներ գիտեր։ Ինչ էլ պատմեր շահի օրերից մի առասպել, Ռուստամ Մայիֆի պատմությունը, թե հին հեքիաթ,- նա վերջացնում էր առակով, ինչպես Տեր Նորընծան էր ասում՝ «իմաստության քաղմունք» անելով։ Երբ ունկնդիրները ազդվում էին նրա պատմածից, ամեն մեկը հայացքը