Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բանի հառած, մտքում կրկնում էր պատմությունը կամ ինքն իրեն հարց տալիս, թե ինչու է այդ պատմությունը դուրեկան,- ջաղացպանը վիզը թեքում էր, ձեռքով ալյուրի փոշին քուրքից կամացուկ թափ տալիս և քթի տակ չքմեղ ժպտում։ Նրա նստվածքը, թեք պահած վիզը, ջրակալած աչքերը, որ պարզ չէին երևում ալրոտ մազերի ու սպիտակ դեմքի վրա, այդ ամենը ասում էին ունկնդիրներին, թե պատմածի մեջ ինքը ոչ մի դեր չունի, նրանցից ամեն մեկն էլ կարող է պատմել իր նման, միայն գիտենա այն, ինչ ինքն է ձեռք 10 բերել տարիների փորձով։

Իսկ այդ գիտեցածը այն անտարբեր, կես արհամարհական վերաբերմունքն էր, որ նա ուներ դեպի մարդը, նրա հոգսերն ու շահերը։ Ջաղացպանի ասելով մարդու պատմության լավ մասն անցել է։ Աստված մի անգամ է սփռոցը բաց արել, շուրջը նստել են նրանք՝ հին հսկաները, որոնց ոսկորները հողի խորունկ ծալքերից այժմ լույս աշխարհ է հանում Այրումի բարակ առուն։

Հիմիկվա սերունդը ժեռ է, մանր, նրա պտուղը դառնահամ, և ինչ էլ անեն, ետ չի գա այն ժամանակը, երբ ցորենն 20 ինքն իրեն էր բսնում, մարդ ամեն ծառի տակ կարող էր օթևան ունենալ, և ինչպես պապն էր պատմել՝ Կարմրաքարից որ կողմն էլ գնայիր, երեք օր, երեք գիշեր մարդու չէիր հանդիպի՝բարի օր ասելու։ Այդ ժամանակներն անցել են, սփռոցը մնացել է... Այժմ մարդիկ կրծում են նրանց թողած ոսկորները, գլուխ են ջարդում նրանց փշուրները հավաքելու։ Երբեմն նա Տեր Նորընծայի հետ, ինչպես Ավան ամին էր ասում, «ծնոտ էր ծեծում» ապացուցելու, որ դրախտը եղել է, ու դըռները փակվել են։ Եթե մարդուն մի բան է սպասում գալիք կյանքում,- այդ դժոխքի կուպրի կարասն է:

30 - Ինչքան էլ մարդ արդար մնա, միևնույնն է, պրծնում չկա... Շատ-շատ կուպրը մի քիչ պակաս կանի։

Ջաղացպանը Ավան ամուն ոչ միայն հասակակից էր, այլև մանկության ընկերը։ Երիտասարդ ժամանակ քանի՜ ձմեռ են միասին անտառում խոզ պահել, ինչե՜ր չի անցել նրանց գլխով։

- Նա հենց էն ժամանակն էլ էդպես էր,- պատմում էր Ավան ամին, հազվագյուտ դեպքում, երբ լսողներն իր մարդիկն