Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանցից կոփելու Լենինի գործի համար, հանուն կոմունիզմի պայքարող հիանալի մարտիկներ։

Միանգամայն բնական էր զեկուցումների որոշ «խոյընթացը»։ Դա մի յուրատեսակ «դարաշրջանի նախանշան» էր․ բուրժուազիային դուրս վռնդած բանվոր դասակարգը զգում է իրեն լիիրավ ու անսասան տերը ոչ միայն գործարանների ու հողի, այլև ամբողջ պատմության, մարդկության անցած ամբողջ ճանապարհի։

Միայն աշխատավոր մարդուն են պատկանում բանվոր դասակարգի կուտակած բոլոր՝ նյութական և հոգևոր հարստությունները։

Միայն այժմ է հնարավոր նոր ձևով գնահատել անցյալը, մեր մեծ կուլտուրայի բոլոր նշանավոր մարդկանց։ Դրանից էլ բխում են այս հորդացող բերկրանքը, այս ուրախ երգերը, որոնք հնչում են մեզ մոտ ամենուրեք՝ Մինսկից մինչև Վլադիվոստոկ, Արխանգելսկից, մինչև Երևան։ Խոսել սկսեց մեծ համրը՝ խոսեցին աշխատավորները, խոսեցին առաջներում ճնշված ժողովուրդները։

Հոկտեմբերյան մարտերում, կուսակցության դրոշի տակ, առաջավոր ջոկատի՝ ռուսական բանվորների օգնությամբ, այդ ժողովուրդների աշխատավորները իրենց համար ձեռք բերեցին հայրենիքի՝ խորհրրդային ազգային հանրապետությունները։ Ամբողջ խորհրդային Միությունը միասնական հայրենիք է բոլոր ազգությունների աշխատավորների համար։ Նվաճելով հայրենիքը՝ կուսակցությունը բոլոր աշխատավորներին տանում էր դեպի ավելի լավ կյանք, դեպի անդասակարգ հասարակություն ու սոցիալիզմի լիակատար հաղթանակ։ Ահա՛ թե որտեղ են աղբյուրները այն երիտասարդ ու բուռն խանդավառության, որը հնչում է և մեր ճառերում, և մեր երգերում, և՜ մեր գրքերում։ Այդ բոլորովին նոր սերունդ է, որը դուրս է եկել ներքնախավերից, առաջներում հալածված ու մոռացված ազգային կուլտուրաներից և ընթանում է դեպի ինտերնացիոնալ ու համամարդկային կուլտուրան։ Ինչ֊որ տեղ անջուր անապատ էր, և ահա կախարդական մի մեծ գավազանի հարվածով անապատը դառնում է քաղաք։ Ինչ֊որ ժամանակ գոյություն ուներ հալածական մի ժողովուրդ, որը ապրում էր իր կիրճերում՝ վախենալով և՛ իր հողից, և՛ այլազգի մարդկանցից։ Եվ ահա՛ նա քաղաք է մտնում․ նա ունի իր քաղաքները՝ զարգացող կուլտուրայով։ Նա դրա մեջ ներդնում է դարերով կուտակած իր փորձը, ժամ առ ժամ ավելի մեծ չափով ու ավելի խորը