Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացահայտելով իրեն։ Ահա՛ թե որտեղ է Լենինի և Ստալինի նկատմամբ այդ Ժողովուրդների աշխատավոր մարդկանց տածած խոր ու անսահման սիրո աղբյուրը։

ի՞նչ կար մեր անցյալում։ Ես ո՜չ անուններ եմ հիշատակելու, ո՛չ էլ առանձին պատմական թվականներ. կհիշեցնեմ միայն այն, ինչի մասին միանգամայն ճիշտ նկատեց Ալեքսեյ Մաքսիմովիչը․ «Մենք, այսինքն՝ ռուս գրականությունը, ռուս գրողներս, իրավունք չունենք շրջանցելու ազգային փոքրամասնությունների գրական ստեղծագործությունը միայն այն հիման վրա, որ մենք թվով շատ ենք։ Արվեստի արժեքը չափվում է ո՛չ թե քանակով, այլ որակով։ Եթե մեզանում անցյալում կար Պուշկինի նման հսկա, ապա դրանից չի հետևում, որ հայերը, վրացիները, թաթարները, ուկրաինացիները և մյուս ժողովուրդները ընդունակ չեն տալու գրականության, երաժշտության, գեղանկարչության, ճարտարապետության մեծ վարպետներ»[1]։

Ելույթ ունեցողներից շատերը բերում էին անցյալի ազգային կուլտուրայի հսկաների անուններ։ Բայց ես ցանկանում եմ այդ առթիվ ասել հետևյալը. ժողովուրդների նախկին բանտում՝ ցարական հին Ռուսաստանում. վերը հիշատակված ժողովուրդները չտվեցին և չէին կարող տալ այնպիսի հսկաներ ինչպիսին էր Պուշկինը։ Պուշկինի ծաղկման տարիներին կայսրության ծայրամասերում դեռևս հռնդում էին հնազանդեցնող արշավախմբերի թնդանոթները։ Փոքր ժողովուրդների մի լուծը փոխարինվում էր մյուսով։ Նվաճվելուց հետո, նրանք ընթանում էին հոգևոր աղքատացման ուղիով, իրենց վրա կրելով կրկնակի ճնշում՝ ռուսական և իրենց հայրենական բուրժուազիայի, որը ատելություն էր բորբոքում մյուս ազգերի մարդկանց նկատմամբ և դրանով է իր ժողովրդի մեջ խլացնում էր ճնշվածների դասակարգային ատելությունը ճնշողների դեմ։

Կբերեմ երկու օրինակ։ Մեր գրականության հիմնադիր Աբովյանը (19-րդ դար) հիանալի դեմք է ոչ միայն իր գրական նշանակությամբ, այլև իր կյանքով։ Նա մի մարդ էր, որ տեսել էր պարսկական տիրապետությունը, պատահաբար ընկել Դորպատի համալսարան, շփվել Գյոթեի ընթերցողների հասարակության հետ, ծանոթ է եղել Ժուկովսկուն[2] և այլն։ Նիկոլայ Առաջինի գազանային ռեժիմի դարաշրջանում վերադառնալով Հայաստան՝ նա անհետ կորել է, իր ետևից թողնելով «սև կառեթի»

  1. 1
  2. 2