Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առասպելը և Oխոտյան երկրամասում իր նույնքան առասպելական գերեզմանի պատմությունը[1]։

Ուսումնասիրելով մեր գրականության այդ նշանավոր մարդու ժառանգությունը, հետևելով նրա աճմանը,— իսկ նա անհետացավ բոլորովին երիտասարդ,— կարելի է լիակատար իրավունքով ասել, որ հայ ժողովրդի զարգացման բնականոն պայմաններում Աբովյանը կդառնար մեծ գրող։

Կամ վերցնենք Միքայել Նալբանդյանին։ Սա ևս հայ գրականության մեջ խոշորագույն դեմք է, Բակունինի, Օգարյովի և ռուսական պատմության ուրիշ առաջավոր մարդկանց մերձավոր բարեկամը՝ կապված լոնդոնյան պրոպագանդայի գործի հետ և այլն, դեմոկրատական գրականության հիմնադիրներից մեկը։ Նա բանտարկվեց Պետրոպավլովսկի ամրոցում և այնտեղ էլ զոհվեց, ինչպես և այդ տասնամյակի բոլոր պայծառ մարդիկ։

Բերելով այս օրինակները՝ ես ուզում եմ ասել, որ միայն այժմ մեզանում հնարավորություն կա դուրս գալու մեծ գրականության ասպարեզ. այդ հնարավորությունը մեզ տվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։

Մի փոքրիկ դիտողություն. այստեղ լսեցինք Շևչենկոյի, Ռուսթավելու, Հովհաննես Թումանյանի և այլոց մասին։ Ես պետք է ասեմ, որ ճիշտ չի լինի հիշատակել այդ անունները՝ չավելացնելով որ նրանք պատկանում են բոլոր ժողովուրդներին։ Ես՝ հայ գրողս, նրանց համարում եմ ինձ հարազատ այնպես, ինչպես Թումանյանին։ Ես Ռուսթավելուն համարում եմ ինձ համար այնպիսի հարազատ գրող, ինչպես Խորենացուն,— նրա ստեղծագործությունը արդեն մտել է մեր ընդհանուր գանձարանը։

Բայց արդյո՞ք այժմ խոսքը միայն պատմության մասին է։ Իմ կարծիքով բանն այն է, որ մեր գրականության հայկական ջոկատը, ինչպես և վրացական ու մյուս ջոկատները, պետք է օգտագործեն իրենց ամբողջ ստեղծագործական հարստությունը, որպեսզի Չարենցի, Ջա- վախիշվիլու[2] և մյուսների գրքերի միջոցով այդ հարստությունը մուծվի ընդհանուր խորհրդային գրականության մեջ։

Ես ուզում եմ, որ մեր ընկերները հիշեն Լենինի ոսկյա խոսքերը հին գրականության դեմոկրատական տարրերի և դրանց օգտագործման մասին[3]։ Այստեղ Ուկրաինայի ներկայացուցիչը պարզ և համոզիչ ցույց

  1. 3
  2. 4
  3. 5