Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշակերտները վախեցան այդ «անթագակիր թագավորից» և... ընտրեցին... իրենցից...

Բարկացավ Մաթվեյը... Փրփուր դառավ բերանը, աչքերից կայծեր էին դուրս թափվում, և վրեժը հանեց յուր թիկնապահից` Կիրիգ-Գրիգորից։

Իսկ այժմ նա արհամարհում է աշակերտներին և... չի բարևում այդ «խենթուկներին»։

Մաթվեյ Մաթվեիչը քաղաքագլուխ լինելուց բացի դերասան էլ է։ Երեք տարի խաղացել է Պոլսում, տասնհինգ տարի` Գորիսի դրամատիկ խմբում, վերջերս էլ ռեժիսորն էր էյվազլարի բեմի հայկական սեկցիայի։ Այսօր էլ նա գործում է... կանանց ընկերության ներկայացումն է։ Ինքն էլ է մասնակցում. անունն էլ Մաթվեյ չէ, այլ Ս. Մարտիկյան...

Այո՛, մարտիկի պես մարտնչում է նա հանուն ազգի, հանուն Գորիսի բուլվարի բարենորոգության։

Թեզ գնացող

P.S. Մոռացա մի բան ևս նրա գործունեությունից։

Առաջ Գորիսի բուլվարում խոտ էր բսնում, այժմ` յոնջա։ Առաջ ակացիա չկար բուլվարում, թթի ծառեր էր, իսկ այժմ կա։ Առաջ քաղաքը արդյունաբեր աղբյուր չուներ, իսկ այժմ երկու հնդկահավ կա, որոնց ձվերը առաջ արտահանվում էր Գերմանիա, Վիլհեմի նախաճաշի համար։

Նույն

ԼՈՐԻ ԴՊՐՈՑԸ

(Զանզեզուրի գավառ)

Տաթևի վիճակի Լոր գյուղը ունի մոտ 70 տուն բնակիչ, որ պարապում է այգեպանությամբ, երկրագործությամբ և անասնապահությամբ։

Գյուղը ունի կրթված երիտասարդություն, որ ապրում է Բաքվում, մի փոքր մասն էլ` Գրոզնիում։ Համալսարանականներն ու միջնակարգ դպրոցն ավարտողները գերակշռող տոկոս են կազմում։ Մնացածները