Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՄՖԼԵՏԻՍՏ

Միք. Նալբանդյանի «Երկու տողը»[1] թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ պամֆլետ է, ուղղված հայ կղերականության դեմ։ «Հասարակաց իրավունքի պաշտպանության» համար գրված այս պամֆլետի յուրաքանչյուր բառը իր ժամանակ ռումբի նման է պայթել, սարսափեցել կղերին ու ժամանակի կղերամիտ մամուլը («Պոլսի «Երևակը[2] Այվազովսկու[3] «Մասյաց աղավնին»[4] և այլն)։

Պամֆլետի առիթ ծառայել է հետևյալ դեպքը։ Պոլիս եղած ժամանակ Միք․ Նալբանդյանը տեղեկանում է, որ ոմն Պողոս վարդապետ[5] բռնաբարել է իր աղախին՝ վանեցի մի որբ աղջկա, ապա առևանգածին ամուսնացրել է «մանուկ փոքրավորի» հետ, հինգ հարյուր ղուռուշի համար պսակը լուծել, կնոջն ուրիշին տվել և շարունակել կենակցել նրա հետ։ Հղիանում է կինը, վարդապետը կապում է նրան, մերձիմահ ծեծում երիտասարդ կնոջը, կինը վիժում է, ապա ինքնասպան լինում[6]:

Մ. նալբանդյանը զայրացած՝ պահանջում է Պողոս վարդապետին դատի տալ[7]: «Երևակ» ժուռնալի 1861 թ. հունվարի համարում, նույն ժուռնալի «տեր և տնօրեն» Տերոյենցը[8] լուտանքներով լի մի հոդված է զետեղում Միք. նալբանդյանի բողոքի դեմ, անվանելով նրան «սոցիալիստ, կարմիր հասարակապետական, հերետիկոս և անհավատ»[9]։ Նրան ձայնակցում է Գաբրիել վարդ. Այվազովսկին «Մասյաց աղավնու» էջերում[10]։

Ոռնոց է ելնում կղերամիտների բանակում։ Գործադրում են բոլոր զենքերը՝ մամուլը, մատնությունը, պրովոկացիան և... եկեղեցական նզովքը, «այդ խավար դարերի խավար մնացորդը, ջախջախ եղեգը, որ շատ անգամ գավազան են կարծում ողորմելի՜ մարդիկ»[11]:

Եվ, որպես ծանր մեղադրանք, թշնամիները նրա երեսին են շպրտում Օուենի[12], Պրուդոնի[13], Ֆիհտեի[14], Կանտի[15], Հեգելի[16] և այլ «հերետիկոս»

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16