Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ գուցե հետագայում կարևոր մասն է առնելու իր վրա` գյուղատնտեսական գրականության։ Մի թերի կա, որ, ըստ հնարավորության, պետք է վերացնել. եղած գրքույկների 90 տոկոսը թարգմանություն է, ըստ մեծի մասի` ռուսերենից։ Ճիշտ է, աշխատում են «հայացնել», հարմարել մեր պայմաններին ու գյուղացու տնտեսության, սակայն շատ քիչ դեպքում է այդ լրիվ հաջողվում։ Լավ թարգմանած գրքերի արժեքն իմացվում է այն ժամանակ, երբ այդ գիրքն ընկնում է գլխավոր ընթերցողի՝ գյուղացու ձեռքը։ Այդ դեպքում ավելի շուտ է երևում գրքի թերին կամ առավել կողմը։

Գյուղատնտեսական մեր գրականությունն աստիճանաբար նվաճումներ է կատարում գյուղում, նույնիսկ շատ հեռու անկյուններում։ Եվ մեր գրքույկներն ավելի ուշադիր պիտի թարգմանել ու կազմել, որ գյուղացին համոզվի, նրան մատչելի լինի գրքում գրածը։

Շատ հաճախ է պատահում կազմակերպել գյուղատնտեսական զրույցներ, նաև ընթերցում։ Գյուղացիների համար կարդում եք մի գրքույկ (իհարկե, գյուղատնտեսական) և մեկնում։ Հետո հարցեր են տալիս, գրքի պակաս-պռատը լրացնում։ Եվ այդ բոլոր խոսքերն ու նկատումները դարավոր փորձից են, անթիվ սերունդների դիտումից։ Դրա համար էլ նոքա արժեք ունեն։

Նման թարգմանություններից է և Ա. Յուրմալյատի գրքույկը «Հորթերի կերակրելն ու խնամքը» (32 էջ), ագիտբաժնի № 7 սերիայի գրքույկներիցս[1]։ Խմբագրողը՝ ընկ․ Խ. Երիցյանը, և թարգմանիչը՝ Ա. Աթայանը, հայացրել են, բայց ոչ այնքան հաջող։

Մեր գոմերը ձմեռը տաք են լինում, նրանց գլխավոր պակասը լույսի բացակայությունն է։ Գրքույկում գոմի տաքության վրա ավելի շատ է ուշք դարձրած (ինչպես բնագրում), իսկ ոչ մի խոսք չկա լուսավոր գոմերի առավելության մասին։ Ընթերցող գյուղացու համար մի ծանոթություն էլ պիտի դնել, թե այդ վերաբերում է Ռուսաստանի գոմերին։

Ամենևին պարզ չէ, թե ո՞րն է «չոր հարդը» (ծղնոտ) (եր․6) և դարմանը։ Թարգմանիչը շփոթել է դարմանը (հարդ) «քյուլաշի» (ծղնոտ) հետ։ Թարք» (եր. 10) ասում են միայն ձիու համար. թարքը մարմնի մասի անուն չէ, ուրեմն և շատ անտեղի է գործածվում։ Գյուղացին ծիծաղում է, երբ կարդում է հորթի «թարքի» մասին։ Գոմի օդահանության համար եղած խողովակի նկարագիրը անասելի խրթին է, բնագրում նկարը կա, որ շատ է օգնում հասկանալու։ Եթե հնար չկար

  1. 1