Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կերի խնդրի լուծումից է կախված խոշոր չափով ոչ միայն անասունների թվի աճումն ու որակի բարձրացումը, այլև հողերի պարարտացումը գոմաղբով։ Այդ խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ ցանովի խոտերի տարածումն է լեռնագավառներում, առաջին հերթին՝ յոնջայի, կորնգանի և վիկայի:

Այդ նպատակով էլ 25 թվի գարնանը Զանգեզուրի մի շարք գյուղերում, անհատ գյուղացիների տնտեսություններում, ցանվել է վիկ՝ պարզելու, թե ի՞նչպես է աճում վիկը և ինչքա՞ն բերք է տալիս։

Մեր ձեռքի տակ է այդ փորձերի հաշվեառման արդյունքը թվական տվյալներով։ Փորձերի արդյունքը մի ավելորդ անգամ հաստատում է այն ամուր պատվանդանը, որի վրա հիմնվելու է առաջիկա տարիներում լեռնագավառների օրինակելի անասնապահությունը։


Դժբախտաբար, մեզ չհաջողվեց պարզել, թե գյուղբանկը ո՞րտեղից է ձեռք բերել այդ վիկը, որ Զանգեզուր է ուղարկված դեռ 23 թվին։

Նախնական փորձը վիկի ծլման տոկոսը ցույց էր տալիս 84—86-ի միջև։ Սերմը եղել է շատ մաքուր։

Մեր ձեռքի տակ եղած վիկը եղել է գարնանացանի վիկը։

Սերմերը գյուղացիներին բաժանված են ձրի, մեզ չի հաջողվել բոլոր գյուղերում էլ անմիջապես ղեկավարել աշխատանքները, շատ գյուղերում բավականացել ենք միայն բանավոր ցուցմունքներ տալով։

Չնայած որ գյուղատնտեսական տարին եղել է աննպաստ, սովորականից շատ ավելի պակաս մթնոլորտային տեղումներ են եղել մեր գավառներում, չնայած որ, իբր նորամուծություն, գյուղացիք կասկածով էին վերաբերվում և աշխատում էին միշտ վատ հողերը հատկացնել վիկի համար և, ընդհանրապես, առանձին խնամք չտանել, չնայած այդ բոլոր աննպաստ պայմաններին, վիկը տվել է հաջող բերք։ Ահա թվերը․

Գորիսի ցուցադրական հողամասում վիկը ցանել ենք ապրիլի 2-ին և հարել հուլիսի 5-ին։ Հողը եղել է շոռաքյաթ, տեղ-տեղ ծանր կավային։ Հունիսի 2-ին ջրվել է մի անգամ։ Վիկը ցանված է ձեռքով, դեսյատինին՝ 10 փութ։ Տվել է 380 փութ չոր խոտ։ Սկզբնական շրջանում աճում էր դանդաղ, երկյուղ կար, որ մոլախոտերը կարող են հաղթել, բայց վերջում վիկն ավելի արագ բարձրացավ, այնպես որ տեղ-տեղ բարձրությունը հասնում էր 20—22 վերշոկի, միջինը՝ 15 վերշոկ։ Վիկի արտում այլևս մոլախոտեր չէին երևում: Վերջին շաբաթում կարկուտից