Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ վիկի հանրանալը մեր գավառում մոտակա տարիների խնդիր է։ Առաջին քայլն է արված միայն՝ շատ թերություններով հանդերձ։

Ծրագրված է այս տարի ձեռք բերել աշնանացան վիկի սերմ. ավելի շատ տնտեսություններում կատարել փորձեր ոչ միայն անասունների կեր ստանալու նպատակով, այլև որպես կանաչ պարարտացում։ Բացի այդ, զուգընթացորեն, պիտի որոշել վիկի տեղը գյուղացու զանազան մշակույթների մեջ և, որ գլխավորն է, վիկի սերմը տեղում ստանալ։ Այս վերջին հանգամանքը մի տեսակ կոմպենսացիա կլինի վիկի միամյա խոտաբույս լինելուն[1]։

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՐ է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ցուցահանդեսներ շատ են լինում և զանազան տեսակի։ Կա գործարանային իրերի ցուցահանդես, վաճառքի առարկաների ցուցահանդես և այլն։

Գյուղատնտեսական ցուցահանդեսը մեզանում դեռ նորություն է, բայց ուրիշ շրջաններում ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ, ցուցահանդեսներ են կազմակերպում։

Գյուղատնտեսական ցուցահանդեսները լինում են խառն, երբ հանդես են բերում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունքը, անասնապահությունից սկսած մինչև շերամապահություն։

Բայց կա և առանձին ճյուղերի ցուցահանդես, ինչպես օրինակ՝ միայն կաթնատու կովերի ցուցահանդես կամ թե ձիերի ցուցահանդես և այլն։ Այդպիսի ցուցահանդեսների ժամանակ դուրս են բերում միայն կովերը կամ ձիերը, և մրցանակ է ստանում այն կովը, որ ամենից շատ կաթ է տալիս, կամ այն ձին, որ ավելի դիմացկուն է, ավելի շատ բեռ տանող և այլն։

Մենք էլ կհասնենք այդ դրության, մի քանի տարուց հետո․ մենք էլ կունենանք գյուղատնտեսական զանազան ճյուղերի ցուցահանդեսներ, բայց այս տարի, առաջին անգամ լինելով, մենք կազմակերպում ենք միայն գյուղատնտեսական խառն ցուցահանդես։

Ցուցահանդեսին շրջակա գյուղերից բերելու են զանազան տնտեսությունների արդյունքներ։ Կան գյուղացիներ, որոնք այս տարի ցորենի նոր տեսակներ են մշակել և հաջող բերք ստացել, կան այնպիսիները,

  1. 1