Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որոնք անասունների կերի բազուկ են մշակել. այդպիսիներն իրենց տնտեսությունների հաջող արդյունքը պիտի ցույց տան ցուցահանդեսին։

Գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ ցույց կտրվեն գյոլղատնտեսական մեքենաներ, կկազմակերպվեն զրույցներ գյուղացիների հետ՝ գյուղատնտեսական զանազան նյութերի շուրջ, կկատարվեն մի շարք փորձեր, գյուղացիները կծանոթանան նոր մեքենաների հետ, կտեսնեն, թե ինչ նորություն կա հարևան գյուղում, կսովորեն օրինակելի գյուղացուց։

Ցուցահանդեսը տևելու է մի օր։ Այդպիսի ցուցահանդեսներ լինելու են և շրջաններում։ Սրանից հետո ամեն տարի ցուցահանդեսներ են կազմակերպվելու։

Այս տարվա մեր ցուցահանդեսը կարող է մի քիչ աղքատ լինել, որովհետև գյուղացիները դեռ սովոր չեն, չեն տեսել. բայց ոչ մի կասկած չկա, որ ամեն տարի գնալով պիտի լավանա, հարստանա ցուցահանդեսը և դառնա ժողովրդական մի մեծ տոն։

Այս տարի մեր հիմք ենք դնում, և սկիզբը միշտ էլ դժվար է լինում, բայց դժվարը միայն առաջին տարին է լինելու, նրանից հետո գյուղացիք կտեսնեն, կսովորեն և կգնահատեն ցուցահանդեսի կարևոր նշանակությունը։

Ցուցահանդեսի ժամանակ լինելու է և մրցանակաբաշխություն: Այն տնտեսությունը կամ այն գյուղացին, որ մի օրինակելի աշխատանք է թափել և իր տնտեսության մեջ մի օգտակար նորություն մտցրել, նա մրցանակ է ստանալու։

Ուրեմն՝ բոլորը դեպի ցուցահանդես, դեպի մրցություն։

Ի՞ՆՉ է ԿՈՎԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ

Անասունների կերի հարցը մեր գյուղերում շատ սուր է դրված։ Հենց որ գյուղացուն ասում եք, թե կովդ լավ պահիր, որ շատ կաթ ստանաս, նա միշտ մի պատասխան է տալիս.

-Բա ինչո՞վ պահեմ։

Միշտ է ասում, որովհետև կովերը ձմռվա ամիսներում միայն դարման են ուտում, երբեմն՝ խոտ։ Դրա համար էլ կաթը պակասում է,