Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերմացու ստանալու համար առվույտի առաջին քաղն են թողնում, իսկ կորնգանի՝ երկրորդ քաղը։ Գյուղացիք գերադասում են ջրովի առվույտից սերմ ստանալ, քան դեմի. նույնը և կորնգանի նկատմամ: Սերմացու խուրձերը կամ կամով են կալսում (կորնգան), կամ կարպետի վրա ծեծում փայտով։ Սերմերի հասունությունը որոշվում է նրանց խշխշոցով։

Այդ բոլոր առավել կողմերի վրա ավելանում է և այն հանրածանոթ փաստը, որ առվույտն ու կորնգանը պարարտացնում են հողերը: Նույն Քրիստափոր Հարությունյանը դեմի կորնգանի տեղում ցորեն է ցանել և ստացել մեկին տասը բերք, այնինչ մեկին հինգ բերքր համարվում է շրջանում շատ հաջող։

Գավառի ագրոաշխատավորներին է մնում ամեն կերպ աշխատեք դեմի առվույտի և կորնգանի մշակույթը տարածել, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, քանի որ ջրի պակասը դեռ երկար ժամանակ կասեցնելու է ցանովի խոտաբույսերի ջրովի մշակույթի տարածումը:

ԻՍ. ՏԵՐ-ՆԵՐՍԻՍՅԱՆ, «ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ»

Գրքույկի[1] նպատակն է խաղողի այգու մշակության նոր ձևերին ծանոթացնել այգեգործ գյուղացիներին։

Եթե նկատի ունենանք այն, որ մեր երկրում 8000 դես. ավելի խաղողի այգի կա, և այն, որ «խաղողի մշակույթը մեզնում մինչ այսօր գտնվում է կուլտուրական ցածր վիճակում, շնորհիվ նրա մշակության կիրառվող ձևերի», ինչպես հեղինակն է ասում գրքույկի առաջին երեսում, ուրեմն՝ պարզ կլինի և գրքույկի հրատապ անհրաժեշտությունը: Եվ ավելին, միայն այս գրքույկով չպիտի բավականանալ, խաղողի այգու մշակության մասին «նորանոր գրքույկներ պիտի հրատարակել»։

Ի՞նչ հիմնական նպատակ է առաջադրում հեղինակը մեր այգեգործների համար, աշխատել առաջիկա տարիներում հասնել հարևան երկրների տարեկան միջին բերքին։ Վրաստանում խաղողի այգու մի դեսյատինը տալիս է 600 փութ, Ադրբեջանում՝ 8—900 փութ, մեզանում՝ 450 փութ։

Այս հիմնական առանցքն է, որի շուրջը պտտվում է հեղինակը՝ բացատրելով, որ պակաս բերք ստանալու գլխավոր պատճառներից մեկն

  1. 1