Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ թմբերն են, որոնք պատնեշ են կանգնել մեր այգեգործության վերելքի առաջ։

Այդ «թմբային» այգեգործության դեմ է, որ բողոքում է հեղինակը, մի քանի հատուկ գլուխներ հատկացնելով առանց թմբերի այգու մշակության շահավետ ձևերին։

Բայց հեղինակը խնդիրն ավելի լայն է վերցրել, և դրանից տուժել է գրքույկը։ Վատ չէր լինի, եթե հեղինակն այգու մշակության ձևերի մասին խոսեր միայն, առանց ուշք դարձնելու վազի հիվանդություններին և այլն։ Ճիշտ է, կարևորության տեսակետից այդ հիվանդությունների մասին գրելն էլ անհրաժեշտ է, բայց չէ՞ որ հիմնական առանցքը դարձյալ թմբերն են, որոնք շատ են նվազեցնում բերքը։

Բայց և այնպես, գրքույկը շատ հաջող է, չնայած որ կան մի շարք թերություններ։ Անհաջող պիտի համարել «փոփոխակ» տերմինը։ Մերոնք արդեն վարժ են «տեսակ»-ին, և նման հանրամատչելի գրքույկում համարձակ կարելի էր շատ հասկանալի «տեսակը» թողնել։

«Սպեկուլյատիվ» բառը տեղին չէ. հեղինակն ուզում է ասել «սպեկուլյանտային»։ «Սպեկուլյատիվ» նշանակում է «վերացական դատողություն, չհիմնված փորձի և դիտողությունների վրա»։ 7-րդ գլխում, ուր հեղինակը խոսում է ջրելու մասին, չի հիշված հողի կազմության կարևոր նշանակությունն այդ խնդրում: Իհարկե, հավասար չեն ջրում սևահողն ու խճոտ հողը, տափարակի այգին ու Դալման և այլն։

Ճիշտ է հեղինակի նկատողությունն աշնանը ջրելու հետևանքների մաասին, բայց չէ՞ որ տարվա այդ ժամանակն է ջուրն առատ. ի՞նչ անել։

Մի քանի խոսք էլ պլանտաժի մասին («հիմնաշրջում»-ը անհաջող բառ է)։

Հեղինակն առաջարկում է լրիվ պլանտաժ, կես մետր խորությամբ: Թե ինչքա՞ն ծախք է պահանջում այդ պլանտաժը, դրա մասին չի ասում: Հաշտվում ենք դրա հետ, բայց հնարավո՞ր է ամբողջը պլանտաժ չանել, այլ շերտ-շերտ, այսինքն՝ միայն այն շարքերը, որտեղ խաղողն է տնկվելու հետո, թողնելով շարքերի մեջ ազատ տարածություն, առանց պլանտաժի։ Այդպես են արել 3֊րդ խորհրդային տնտեսությունում[1], չէ՞ որ ծախքերը կիսով չափ կրճատվում են, իսկ այդ կարևոր է, շա՛տ կարևոր մեր գյուղացու համար։

Սակայն այս նկատողությունները չեն պակասեցնում գրքույկի արժեքը։ Խաղողագործ գյուղացիների լայն ուշադրությանն ենք հանձնարարում

  1. 2