Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ ասել է՝ «վերջին հողաբաժանման ժամանակ միակերպ բաժանված միավորների թիվը» (հարց 5), կամ «որքա՞ն ժամանակ է ձյունը համատարած նստած մնում» (հարց 7)։ Մենք «ձյունահալ» չենք ասում, այլ «հալոցք»։ Մոռացված է «եկահալը», երբ եկող ձյունը հալվում է իսկույն։ Մեր կլիմայական պայմանների համար բնորոշ է եկահալը, մանավանդ որ այդ շատ հաճախ զուգադիպում է աշնան վերջի ցանքերին և գարնան սկզբին։ «Լինում են արդյո՞ք իսկապես ուժեղ քամիներ» (հարց 8)։ Ի՞նչ անվստահություն է հետազոտությունը կատարող գյուղատնտեսի հանդեպ, ի՞նչ է ուզում ասի կազմողը «իսկապես» բառով։ Ջրագրության բաժնում հետազոտող գյողատնտեսը պետք է ցույց տա գյուղի աղբյուրների... «ստորերկրյա ջրերի մոտավոր բարձրությունը» (հարց 15) և այն էլ՝ «տարվա զանազան ժամանակներում»:

Ի՞նչ հետաքրքիր է հողի տեղական անունը, մոլախոտերի տեղական անուննեը տալը, թե ընդհանուրը, որն է «գյուղատնտեսական բուսականությունը»։ Պարարտացման գլխում հարցնում է կանաչ պարարտացման մասին, «ե՞րբ է տարվում աղբը դաշտ», բայց մի դեսյատինին քանի՞ փութ են աղբ տալիս՝ կազմողը կարևոր չի համարել:

26-րդ հարցով խնդրում է թվել գյուղի աշնանացան և գարնանացան դաշտերում մշակվող բոլոր բույսերի տեսակները, նույնը կրկնվում է և 32֊րդ հարցում։ Շատ անհաջող է «աշնանի» գարի, ցորեն և այլն։ «Գարնանի»-ն գարնան ցորենն է կամ գարին. գյուղացին չի ասում «գարնանի ցորեն», այլ միայն «գարնանի»։ Թվում է «բոլոր» բույսերը, խնդրում է ընդգծել, բայց կա հնդկացորեն (гречиха), չկա ոսպը, հալածուկը։ Չէ՞ որ նախկին զեմստվոյի բլանկի հարազատ թարգմանությունն է, իսկ նախկին զեմստվոն հետաքրքրվում էր հնդկացորենով, որ կա Ռուսաստանում, և ոչ մեր ոսպով։

Վնասատուների և նրանց դեմ կռվելու միջոցների մասին միայն մի հարց է հատկացված, այնինչ հատուկ հարց կա բոստանի բույսերը սածիլ անելու մասին։

Որո՞նք են «հատուկ բույսերը», ինչպե՞ս են վնասվում «պտուղները հեղեղներից», «դաշտում» բանջարանոցային և բոստանի ո՞ր կուլտուրաներին է հող հատկացվում»։ Իհարկե, շատ դժվար էր հարմարեցնել տեղական պայմաններին, մի քիչ ավելի աշխատել, որպեսզի գավառի ագրոաշխատավորը ստիպված չլինի «տարվա զանազան ժամանակներում