Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈԻՂԱՏՆՏեՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ ՄԻ ՏԱՐԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՈՒՄ

Զանգեզուրը Հայաստանի լեռնային գավառներից է, հեռու՝ շուկաներից, և զուրկ՝ բանուկ ճանապարհներից։ Մի քանի գյուղերից բացի, ուր կան փոքր տարածությամբ սարահարթեր, մնացած շրջաններում լեռներ են և ապառաժներ։ Մակերեսի խորդուբորդ լինելը, ձորերն ու սարերն ստեղծել են գյուղատնտեսական մշակույթների բազմազանություն։ 10 վերստ տարածության վրա կարելի է հանդիպել գյուղի, որտեղ շերամ են պահում, և գյուղի, ուր կեռասենի էլ չի ծաղկում։ Հետամնաց է Զանգեզուրի գյուղական տնտեսությունը։ Հաջող տարիներում անգամ Զանգեզուրի գյուղացին կարիք ունի դրսի օգնության։

24 թ. է միայն, որ Զանգեզուրում գյուղատնտեսական կազմակերպություն է հիմնվել։ 24 թ. գավառում աշխատել են 3 ագրոաշխատավոր, 25 թ. ավելանում է ևս մեկը։ 25 թ. աշնանը հնարավորություն է ստեղծվում ունենալու շրջանային գյուղատնտեսներ։

Ի նկատի ունենալով, որ Զանգեզուրն անասնապահական գավառ է, աշխատանքի մեծ մասը կատարված է անասնապահության զարգացման ուղիով։ Խոտացանության ասպարիզում 25 թ. գարնանը 14 գյուղում, մի շարք գյուղական տնտեսություններում, առաջին անգամ ցանված է վիկա (գլուլ), որ հաջող բերք է տվել. ամենաքիչը՝ մի դեսյատինից 195 փ., ամենաշատը՝ 470 փութ, փորձնական նպատակներով ցանված է մի քանի գյուղերում և անասունների կերի բազուկ։ Բացի այդ, գավառում բաշխված է յոնջայի սերմ։

Ծխախոտագործությամբ պարապող գյուղերում այս տարի բաժանված են ծխախոտի ընտիր սերմեր։ 37 տնտեսությունների, փորձնական նպատակով, տրված են բանջարանոցային զանազան սերմեր։

Քաղաքի շրջանում տնկված է 1200 պտղատու ծառ։ Ղափանի շերամապահական կայանի համար տնկված է 300 թթենի։ 13 գյուղում ցույց են տրված պատվաստման ձևեր, պատվաստված է 123 ծառ։

Ամսվա ընթացքում եղել է բեղմնավորման մի կայան, որտեղ եղել է 3 արտադրող ձի և 2 ցուլ, բեղմնավորված են 91 մատակ, 3 գյուղում կազմակերպված է կովերի ցուցադրական կերակրում։

25 թ. մարտ ամսից Ղափանի շրջանում աշխատել է շերամապահական հրահանգիչ։ Հանքերում բացվել է շերամապահական կայան։