Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճյուղերի տնտեսապես ձեռնտու դասավորությունը զանազան գավառներում, տեղական պայմանների համեմատ:

ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՁԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ

Գյուղատնտեսական երրորդ համագումարում[1] խոսվեց նաև ագրոպրոպագանդայի նոր ձևերից մեկի՝ գյուղատնտեսական խմբակների[2] մասին: Մի քանի գավառներում այդպիսի խմբակներ եղել են դեռ անցյալ տարի, իսկ մնացածներում առաջիկա տարուց միայն պիտի կազմվեն: Չնայած որ համագումարում որոշ թերահավատություն էր նկատվում գյուղխմբակների հանդեպ, բայց և այնպես եղած փոքր փորձը գալիս է համոզելու, որ գյուղատնտեսական խմբակների վրա պիտի դարձնել առավել ուշադրություն՝ եղած միջոցները կենտրոնացնելով այդ խմբակների շուրջը։

Քանակով չպիտի տարվել։ Մեր ամենափոքր շրջանն ունի 20-ից ավելի գյուղ։ Իհարկե, անհնար է շրջանային գյուղատնտեսի համար ունենալ շրջանի բոլոր գյուղերում գյուղխմբակներ։ Գործը չի տուժի, եթե շրջանային ագրոնոմն ընտրի մի քանի տիպիկ գյուղեր և այդ գյուղերում կենտրոնացնի իր ամբողջ աշխատանքը ագրոպրոպագանդայի ասպարեզում։ Տիպիկ գյուղեր ընտրելիս՝ երկրորդական տեղ է գրավում շնչերի թիվը, գյուղի մեծ կամ փոքր լինելը։ Հնարավո՞ր է այս գյուղում խոտացանությանն ավելի նպաստել, պայմաններ կա՞ն, թե՞ ոչ, կամ երկրորդ գյուղում գուցե ավելի ձեռնտո՞ւ է դաշտավարության տեխնիկան լավացնել, երրորդում՝ կաթնատու կովի խնամքի, կերակրման վրա ուշք դարձնել և այլն։

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո որոշելով նման տիպիկ գյուղեր՝ շրջանային ագրոնոմն այդ գյուղերը դարձնում է պրոպագանդայի և ցուցադրական գործի բազա, տարիների ընթացքում այդ դիրքերից հարվածելով մեր հետամնաց գյուղատնտեսությանը։ Այդ դեպքում, ավելի լավ օգտագործած կլինենք մեր սուղ նյութական և մարդկային միջոցները, ավելի արագ հասնելով հիմնական նպատակին։

Գյուղերը որոշելուց հետո հարկավոր է խմբակներ կազմել։ Այստեղ դարձյալ ունկնդիրների քանակով չպիտի տարվել։ Ավելի լավ է ունենալ գյուղխմբակում 20 մնայուն ունկնդիր, քան 60 — 70, որոնք կանոնավոր

  1. 1
  2. 2