Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԳՐՈՍԵԿՑԻԱՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԼԵՆՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

Այս տարվա հունիսի վերջերին Մոսկվայում գումարված գյուղանտառի ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումը քննության առավ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ագրոնոմների աշխատավարձին և կենցաղի բարելավման, ագրոսեկցիաների աշխատանքների աշխուժացման, գիտական գործուղումներին և այլն։ Պլենումին մասնակցում էին միության նահանգային և հանրապետական ագրոսեկցիաների քարտուղարներն ու ներկայացուցիչները։

Առաջին խնդիրը, որով պլենումը զբաղվեց, սեկցիաների կանոնադրության հաստատումն էր։ Մինչ այժմ սեկցիաները հատուկ կանոնադրություն չեն ունեցել, և այդ հանգամանքը քիչ չէ ազդել նրանց աշխատանքների վրա։ Տեղերի զեկուցումներից երևաց, որ ագրոսեկցիան մի տեղ բացառապես զբաղվել է արհեստակցական բնույթ կրող խնդիրներով, մի տեղ՝ զուտ գիտական խնդիրների ուսումնասիրությամբ, չհոգալով աշխատավարձի, աշխատանքի ընթացքում եղած թերությունների վերացման մասին։ Պլենումի ընդունած կանոնադրությունն առանձին ուշադրություն է դարձնում սեկցիաներում արհեստակցական բնույթ կրող խնդիրների վրա և ապա, երկրորդ հերթին, ուշադրության առնում գիտական-ուսումնասիրական խնդիրները։

Նոր կանոնադրության համաձայն, ագրոսեկցիան սերտ կապ է հաստատելու մյուս արհեստակցական միությունների սեկցիաների հետ (ինժեներների և այլն)՝ լուծելու համար ընդհանուր բնույթ կրող հարցերը։ Սեկցիան իր անդամների աշխատանքի և կենցաղի խնդիրների շուրջը բանակցելու է զանազան հիմնարկների հետ, մասնակցելու է այն կոնֆլիկտներին, որոնք առաջանում են ագրոնոմների և տնտեսական հիմնարկների մեջ, կազմակերպում է պետական-տեխնիկական խմբակներ, մասնակցում է խրճիթ֊ընթերցարանների աշխատանքներին, հիմնում է գյուղանտառ միության մասնագետների համար ակումբ, գիտական ընկերություններ, փոխադարձ օգնության դրամարկղ, նաև հատուկ ֆոնդեր՝ իր անդամների մեջ գիտական-կուլտուրական աշխատանք տանելու համար։


Ագրոսեկցիաների միջոցներն ուժեղացնելու համար անդամներից գանձվելու է աշխատավարձի 1 %-ը։ Այգ գումարները բացառապես