Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարյա նույնն են, գյուղում կուլտուրական միջավայր չկա, հարմար շենք չկա, շատ անգամ ագրոնոմն ինքն է իր կերակուրը եփում, շատերը լրագիր չեն ստանում, տարիներ շարունակ կտրված մնալով մասնագիտական գրականությունից, գիտական նորություններից՝ ետ են մնում, որից տուժում է նրա և՛ պատրաստականությունը, և՛ մասնագիտական որակը։ Թույլ է և բժշկական օգնության գործը։ Մի քանի նահանգներում հազիվ են կարողացել շրջանային ագրոնոմների համար ձեռք բերել արտահագուստ։ Ընդհանուր բացերից է և այն, որ մնացած մասնագետների կողքին ամենից քիչ կուրորտային օգնություն է ստանում ագրոնոմը, մանավանդ գավառակներում աշխատողը, որ աշխատանքի ծանր պայմաններում արագորեն հյուծվում է, հոգնում և առողջության վերականգնման կարիքն զգում։

Սովորաբար, տարածված կարծիք է այն, որ ագրոնոմը աշխատում է «բնության գրկում, ծառերի ու ծաղիկների մեջ», հետևաբար կազդուրվելու կարիք չունի։ Սակայն պլենումի աշխատանքներից երևաց, որ այդ սխալ է, որ ագրոաշխատավորների մեջ էլ կան բավական մեծ տոկոս թոքախտավորներ, կուրորտի կարիք ունեցող մարդիկ։ Այդ նպատակով՝ պլենումն որոշեց համապատասխան հիմնարկների միջոցով հիմնել իր սանատորիան՝ բոլոր ագրոնոմների համար, իսկ տեղերում՝ հանգստյան տներ։

Պիտի ասել, որ թեկուզ ագրոսեկցիաները 24 թվից են աշխատում. սակայն չեն կարողացել ընդգրկել ագրոաշխատավորների բազմությանը:

Եվ այդ պիտի բացատրել ոչ միայն նյութական միջոցների պատճառով, այլև ծրագրային անորոշությամբ։ Ոչ բոլոր նահանգներում ու հանրապետություններում կան սեկցիաներ, մի քանի տեղերում միայն 26 թվից են կազմվել։ Բայց այս տարի նկատելի է ընդհանուր աշխուժություն։ Սեկցիաների աշխատանքն ավելի խորանում է, սեկցիաներ են կազմվում և գավառներում։ Մի քանի նահանգներում կնքել են կոլեկտիվ պայմանագիր, ուսումնասիրել են կենցաղը, ունեն իրենց փոխադարձ օգնության դրամարկղը, մասնակցել են տնտեսական և պլանավորման հիմնարկների ու հանձնաժողովների աշխատանքներին։ Պլենումից հետո վերջանում է ագրոսեկցիաների կազմակերպչական շրջանը, քանի որ որոշակի ծրագիր կա, գծված է իրավունքների և պարտականությունների սահմանը, հայտնի է այն փոխհարաբերությունը, որ կա սեկցիայի և գյուղանտառ միության, ինչպես և մյուս սեկցիաների