Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մկրտելն էլ։ Կրոնը դեռ կա, կրոնական ավանդությունները տեղ-տեղ մնում են: Սակայն, դրան զուգընթաց, Հայաստանի բանվորն ու գյուղացին սովորում են մարտնչող անաստվածներ դառնալ, շուտով մեզ մոտ հիմք է դրվելու հակակրոնական անդրանիկ համալսարանին։

Թո՛ղ հանգիստ ննջի Կամիշինի «վսեմական աքսորականը»[1]... Հորիզոնից ներքև անդնդասույզ գնում է հայ կղերականության լուսինը, և բարձրանում է «հարստահարվածի, մերկի ու աղքատի» արևը...

  1. 43