Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգերից մնացած հողօգտագործումը քանդում և հողային ռեֆորման կիրառում՝ մեծ դժվարությամբ համոզելով, բացատրելով, իհարկե, «Զեզիում 111֊ի» մասին պիտի առժամանակ լռել և նվիրվել Ճաթղռանի հողաշինարարության։ Հիմնական ուսումնասիրությունը լույս է սփռում մի «հասարակ» հարցի վրա, որ մոռացության է տրվել. գյուղը նորմայից էլ քիչ հող ունի, գյուղը տեղահան պիտի անել, «Զեզիումը» ջուր է պահանջում, իսկ Ճաթղռանի կովերը ամառն էլ են ցամաք մնում։

Գյուղում աշխատող ագրոնոմը պիտի գյուղին հուզող բոլոր խնդիրներին ծանոթ ու մասնակից լինի. նրա հիմնական աշխատանքը դրանից ավելի կշահի։ Իսկ ամենից շատ մեր գյուղին հողային խնդիրներն են հուզում. ամենակարևոր խնդիրը, ագրոնոմների բոլոր ցուցադաշտերի ու կերակրումների անշարժ հիմքը հողն է, գյուղի հողաշինարարությունը։