Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻ ԱՌԹԻՎ[1]

Պրոֆ. Հ. Մանանդյանի աշխատությունը`«Առևտրի և Հայաստանի քաղաքների մասին, հին ժամանակների համաշխարհային առևտրի կապակցությամբ»[2] գրախոսել է ընկ. Հակ. Զորյանը[3] «Նոր ուղի»[4] հանդեսի 4-րդ գրքում, մի քանի ճիշտ դիտողությունների հետ անելով մի շարք անհիմն եզրակացություններ, որից չափազանց տուժում է նրա գրախոսականը։

Ընկ․ Հակ․ Զորյանը նպատակ է դրել ցույց տալու այս աշխատության «մի շարք մեթոդոլոգիական բնույթի սխալները»։ Բերելով հայ բուրժուական պատմագրության մեջ ընդունված պատմական շրջանների տախտակը՝ ընկ․ Զորյանը ճիշտ է նկատում, որ այդ պերիոդիզացիան ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագրության սկզբունքների հետ, և միաժամանակ ընդգծում է, մոտավոր ճշտությամբ, տնտեսական ֆորմացիաներով պատմության այս կամ այն շրջանը բաժանելու կարևորությունը։

Խնդիրն այստեղ այն չի, թե որքան է ընկ․ Զորյանին հաջողվել լրիվ ձևակերպում տալ տնտեսական ֆորմացիաների և նրանց նշանակության։ Խնդիրն այն է, որ պերիոդիզացիայի մասին արած նրա ճիշտ դիտողությունները պրոֆ․ Մանանդյանի գրքին չեն վերաբերվում, և ասված է «հավուր պատշաճի»։ Պրոֆ․ Հ․ Մանանդյանի գիրքը վերաբերվում է ֆեոդալիզմի շրջանի առևտուրին և Հայաստանի քաղաքներին, և այդ միայն՝ համաշխարհային առևտրի տրանզիտ ճանապարհի նշանակության կապակցությամբ: Այս է, որ կա՛մ չի հասկացել ընկ․ Հակ․ Զորյանը և կա՛մ անգիտացել է, հանգելով այնպիսի եզրակացությունների, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ այս գրքին ոչ է՛լ մարքսիստական պատմագրության հետ։

Մենք նորից ենք ընդգծում գրքի բովանդակության սահմանափակ լինելը, որ երևում է հենց վերնագրից։ Հեղինակը չի տալիս ֆեոդալական

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4