Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերամշակման ճյուղ, միացյալ ճյուղ (խոզեր, ճագարներ, հավեր, բադեր, սագեր և մեղվանոց), կենտրոնական ճյուղ (խոհանոց, գոմ) և դաշտավարության ճյուղ։ Ամեն մի ճյուղ հանձնվում է Խորհրդի մի անդամի կամ ոչ անդամ կոմունարի։ Ճյուղի վարիչը Խորհուրդի առաջ պատասխանատու է իրեն հանձնված ճյուղի կանոնավոր և անխափան ընթացքին, պիտի հետևի, որ ամեն բան իր ժամանակին կատարվի և նկատված թերությունների ու կարիքների մասին Խորհրդին տեղեկացվի։ Օրինակ՝ հովիվն իր ճյուղի վարիչին տեղեկացնում է, որ մի կով է հիվանդացել կամ մի ոչխար է ծնել։ Խորհրդի վերընտրության հետ ընտրվում են և ճյուղերի նոր վարիչներ։

Յուրաքանչյուր կոմունար կարող է իր կարիքների համար դիմել Խորհրդին։ Մեկը կարիք ունի բժշկության, երկրորդը Խորհրդից խնդրում է մի զույգ տաք գուլպա, երրորդն ուզում է շոֆերություն սովորել և կոմունայի համար աշխատել, երբ նոր ճանապարհը կշինեն, չորրորդը իր արձակուրդն է խնդրում (ամեն մի կոմունար տարվա մեջ մի ամիս արձակուրդ ստանալու իրավունք ունի), հինգերորդն ուզում է ամուսնանալ։

Այդ բոլորին էլ Խորհուրդը պատասխան է տալիս և ըստ հնարավորության բավարարում։ Եթե կոմունարի աշխատանքն այնպես է, որ տաք գուլպաների կարիքն ունի և կամ թե մրսկան է, Խորհուրդը որոշում է տալ։ Եթե ամուսնանալ է ուզում, Խորհուրդն արձանագրում է.

— Շնորհավորել Այվազի նշանդրեքը Ազատուհու հետ և հարսանիքը կատարել կոմունայի 3-րդ տարեդարձին։

Ոչ մի ծես չկա կոմունայում՝ ո՛չ թաղման, ՛ոչ մկրտության և ո՛չ էլ հարսանիքի։ ճիշտ է, կոմունայի անդամները կարող են կրոնական հավատալիքներ ունենալ, բայց կոմունան չի խառնվում նրանց խղճի ու հասկացողության գործին։

Եթե ծնվում է մի երեխա կամ ամուսնություն է լինում, կոմունայի խորհուրդը շրջանային զագսին գրավոր տեղեկացնում է այդ մասին, և դրանով էլ խնդիրը փակվում է։

***

Խոտորջուրի կոմունան առաջին տարին ուներ 3 ձի և մի քանի գործիքներ: Ամեն տարի կոմունարների թվի հետ էլ ավելացել է նրանց