Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի գյուղացի պիտի իր արտը տանող ճանապարհն ունենա, առանձին առվի մասին մտածի և այդ ճանապարհի ու առվի համար իր և հարևանի հողերից բավական տեղ ոտնատակ տա կամ ճահճացնի։

Այնինչ, կոմունայում ո՛չ միջնակ կա, ո՛չ էլ իմ ու քո հողամաս։ Հարմար հողերն անխտիր մշակում են, քարերից մաքրում, փոսերը լցնում, մացառուտները ոչնչացնում և ստեղծում ընդարձակ ու մշակության համար պիտանի հողեր։

Մտցնելով օրինակելի ցանքաշրջանառություն, հողերը հանգստացնելով ու պարարտացնելով՝ կոմունան կարողանում է ավելի քիչ հողից շատ բերք ստանալ, այսինքն՝ քիչ աշխատանք թափել և շատ եկամուտ ունենալ։ Ահա՝ թե ինչու տարեցտարի կոմունայի ամեն մի շնչի վրա ծախսածը 10 կոպ. ավելանում է։ Այդ նշանակում է, որ ամեն մի կոմունար այս տարի անցյալ տարվանից 10 կոպեկի չափ ամեն օր ավելի շատ է յուղ ու պանիր ուտում։

Այս դեռ առաջին տարիներն են, երբ գոմ ու տուն կա ծածկելու, շինություններ կան շինելու։ Իսկ եթե այդ կառուցումներն ավարտվեն, այն ժամանակ կոմունան ավելի շատ կարող է ծախսել կոմունարի վիճակը բարելավելու համար, ավելի լավ հագցնելու, կինո ու ռադիո ունենալու, բաղնիս ու թատոոն կառուցելու և այլն։ Գյուղական ոչ մի տնտեսություն, ինչքան էլ ուժ անի զարգանալու, չի կարող ստեղծել կոլեկտիվին հւսմաչափ ավելցուկ, չի կարող իր անդամների սնունդն ու հագուստը տարեցտարի ավելացնել ու լավացնել, ինչպես անում է կոմունան իր սկզբնական շրջանում։

Կոմունան կարող է ոչ միայն ընդարձակ պարտեզներ տնկել, այլև ցանկացած տեղն անտառ տնկել։ Իսկ ո՞ր գյուղացին կարող է մտածել դրա մասին։ Միայն կոլեկտիվը կարող էր անցկացնել այն մեծ ճանապարհը, որի կառուցումից հետո ավտոն էլ կարող է հասնել մինչև կոմունան։

Դժվար է բոլոր առավելությունները մեկ-մեկ թվել: Ի՜նչ հաշվի տակ կարելի է դնել այն ուրախ ու սրտաբաց կյանքը, որ ապրում է կոմունարը գյուղացու միշտ հոգսերով լի, չարքաշ օրվա հանդեպ: Ի՜նչպես համեմատել մեկի անճարությունը կարիքի հանդեպ և մյուսի խրոխտ վճիռը, թե՝

Կոլեկտիվ աշխատանքի համար դժվարին ոչինչ չկա: