Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՋԻԿԱ ԴԱՇՏԱՅԻՆ ՍԵԶՈՆՈՒՄ

Հողաշինարարության և պետհողգույքերի վարչության ընթացիկ տարվա դաշտային սեզոնի աշխատանքներն իրենց մեջ ընդգրկում են հիմնական հողաշինարարության, ներքին հողաբաժանման, արոտաշինարարության և բնակավայրերի հատակագծման համար գավառների առաջադրած կարիքները, համաձայնեցնելով այն բյուջեին ու մասնագետների քանակին։ Կազմված և հաստատված ծրագիրը, որ հավանություն է ստացել և գավառներում, նախատեսում է այս տարի վերջացնել ներքին հողաբաժանությունը մնացած բոլոր գյուղերում՝ առանձին ուշադրություն դարձնելով արոտաշինարարության և բնակավայրերի հատակագծման վրա, և ավելի մեծ չափով սկսել հիմնական հողաշինարարությունը։

Հողաշիարարական աշխատանքների ամենից կարևոր մասը գյուղերի հիմնական հողաշինարարությունն է, որպիսին մեր երկրում միայն ընթացիկ տարում է, որ լայնանում է և ընդգրկում համարյա բոլոր գավառները։ Եթե չափրարների միջոցով կատարելիք ներքին հողաբաժանության նպատակը հողահավասարումն է, ունևորներից հողի ավելցուկն առնելն ու հողազուրկին տալը, հիմնական հողաշինարարությունը գյուղի նոր տնտեսության հիմքն է գծում, իսպառ վերացնելով հողերի այն անշահավետ օգտագործումը, որպիսին կա մեր գյուղերում (հողացրվածություն, հողերի հեռավորություն և այլն) և որր լիովին չի վերանում ներքին հողաբաժանության ժամանակ։

Ամբողջ Հայաստանում, ընթացիկ տարում, հիմնական հողաշինարարություն է կատարվելու 114 գյուղում, որոնց 73900 բնակիչներին բաշխվելու է 79500 դեսյատին մշակության հարմար հող (խոտհարք և վարելահող)։ Ըստ գավառների՝ առաջին տեղը բոնում է Լենինականը — 40 գյուղ։ Այդ թվի մեջ են մտնում Աղբաբայի գավառակի[1] 21 գյուղերը, որոնց հիմնական հողաշինարարությունը նախատեսում է այդ գավառակի մանր գյուղերի միացում։ Այդ գավառակում 26 թվին կատարած տրիանգուլիացիոն աշխատանքները[2], որպիսին Աղբաբան երբեք չի տեսել, հիմք են օրինակելի շինարարության։ Լենինականի գավառի մնացած գավառներից, Աղբաբայից հետո, երկրորդ տեղը բռնում է 7-րդ գավառակը[3], որտեղ հիմնական հողաշինարարություն է կատարվելու 7 գյուղում։ Այդ գյուղերի հողերի դիրքն ու որակը հնարավոր են դարձնում

  1. 1
  2. 2
  3. 3