Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հողաշինարարության նախագիծը կիրառելիս՝ հոգ տանելու և գյուղատնտեսական կողմի, գյուղերին տնտեսության նոր ձևեր տալու և հողերն ըստ այդ բաժանելու։

Մյուս գավառներից լայն չափով հիմնական հողաշինարարություն է կատարվելու Երևանի և էջմիածնի գավառներում, առաջինում՝ 33 գյուղ, և երկրորդում՝ 17 գյուղ։ Երևանի գավառի հիմնական հողաշինարարությունը շարունակություն է այն աշխատանքների, որպիսին սկսվել է դեռ երկու տարի առաջ։ Այս տարի աշխատանքները կենտրոնացած են երկու գավառակում՝ Հրագդանում և Ղամարլվում[1]։ Մի քանի գավառներում, օրինակ՝ Զանգեզուրում, Նոր Բայազետում, հիմնական հողաշինարարությունն առաջին անգամ այս տարի է սկսվում լայն չափով, եթե չհաշվենք այն աշխատանքը, որ կատարվել է անցյալ տարի այդ գավառների մեկական գյուղերում։ Եթե հիմնական հողաշինարարությունն այս տարի կենտրոնացած է հարթավայրում (Երևան, էջմիածին, մասամբ՝ Լենինական), լեռնային գավառների համեմատաբար սակավաթիվ գյուղերում այս տարվա հողաշինարարությունը կպարզի այն դժվարությունները և առանձնահատուկ պայմանները, որ բնորոշ են այդ գավառների համար և որոնց սրբագրումով հաջորդ տարվա ընթացքում աշխատանքներն է՛լ ավելի ծավալելիս՝ գործը կընթանա անարգել։

Վերև հիշած երեք գավառներից բացի, որտեղ աշխատանք պիտի տարվի 90 գյուղում, մնացած գավառներում հիմնական հողաշինարարություն է կատարվելու 24 գյուղում, որից 10-ը՝ Զանգեզուրում, 8-ը՝ նոր Բայազետում և 6-ը՝ Փամբակ-Լոռի գավառում։ Նյութական միջոցների պակասը և մասնագետների սահմանափակ քանակը հնարավորություն չեն ընձեռում բոլոր գավառներում էլ հիմնական հողաշինարարությունն սկսել այս տարվանից։ Գավառներում կատարվելիք աշխատանքների մեջ հնարավոր համաչափություն պահելու համար մի գավառում ավելի ուշադրություն է դարձված արոտաշինարարության և ներքին հողաբաժանության վրա, երկրորդում՝ հիմնական հողաշինարարության, երրորդում՝ ներքին հողաբաժանության և բնակավայրերի հատակագծման վրա և այլն։

Այն 26 հողաչափները, որոնց վրա է ծանրանում 114 գյուղի հիմնական հողաշինարարության գործը, այս տարի, տեխնիկական աշխատանքներից բացի, տանելու են նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնց

  1. 4