Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըմբռնումը շատ հեռու է մարքսիստական պատմագրության պրինցիպներից։ Էլ ինչու՞ է պրոֆ. Մանանդյանը դառնում «բուրժուական պատմագրության ռեստավրատոր», երբ նա ապացուցում է, որ Բագրատունիների քաղաքները՝ Անին և Կարսը, արագ զարգացել են արաբական և Բագրատունի ֆեոդալների տիրապետության տակ, որովհետև այդ շահավետ էր երկուսին էլ (մեկը հարկ էր առնում Բագրատունիներից, իսկ վերջինս հարկերի ամբողջ ծանրությունը գցում էր գյուղացիների վրա)։

Մենք վերն ասացինք, որ իր աշխատության մեջ պրոֆ. Մանանդյանը (էջ 204—207) շեշտում է այն, որ մոնղոլական տիրապետության ժամամանակ (13-րդ դարի վերջում) ճանապարհների տեղափոխումը նպաստում է Հայաստանի հարավային մասի զարգացմանը։ Այդ կողմերը առաջանում են նոր հայկական քաղաքներ՝ մոնղոլների տիրապետության տակ։ Այդ մենք բերինք ապացուցելու, որ ընկ․ Հակ․ Զորյանն անպատասխանատու հայտարարություն է անում, թե պրոֆ․ Մանանդյանն այս աշխատությամբ «տնտեսական ֆակտորով հիմնավորում է հայ բուրժուազիայի սոցիալական պատվերը» («Նոր ուղի», էջ 139)։

Իսկ Հակ․ Զորյանը 142-րդ էջի վրա գրում է․ «Սույն (այսինքն՝ 13-րդ—Ա. Ս.) դարի վերջում կատարվում է Հայաստանի առևտրական պունկտ հանդիսացող վայրերի տեղաշարժ․ եթե մինչև 13-րդ դարի վերջը առևտրական հարաբերությունների ցանցը հյուսիսային Հայաստանում էր գտնվում, ապա 13-րդ դարի վերջերից Հայաստանի հարավին է վիճակվում այդ դերը»։ Ընթերցողն արդեն նկատեց, որ Հակ. Զորյանը կրկնեց պրոֆ․ Մանանդյանի ասածն ամբողջությամբ և այն ասածը, որի համար Զորյանը պրոֆ․ Մանանդյանին անվանում է հայ բուրժուազիայի սոցիալական պատվերը կատարող։

Այս ի՞նչ լոգիկա է, «եղբայր պատվական»։

ճիշտ է, որ 1922 թվին տպված յուր աշխատության մեջ պրոֆ․ Մանանդյանը բուրժուական պատմագրության լիաբուռն տուրք է տվել, սխալ մեկնաբանելով մոնղոլների մուտքը Հայաստան, բայց գրակա՞ն քայլ եք համարում, ընկ․ Զորյան, որ հեղինակը 1931 թվին տպած իր նոր գրքում հրաժարվում է հին տեսակետներից և մոտենալով մարքսիստական պատմագրության՝ նոր արժեքավորում է տալիս, որից հափշտակվելով դուք, վերցնում եք այն ամբողջությամբ և ոչ մի խոսք չասելով այդ մասին՝ շտապում եք ծածկելու այդ գործողության հետքերը