Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանրապետության հողային պահեստի ֆոնդը շատ քիչ է բավարարելու թե՛ հողազուրկներին և թե՛ հողապակաս գյուղացիներին։ Այդ ֆոնդը գտնվում է լեռնային շրջաններում (Աղբաբա՝ 16000 դես. և ասարգեչար՝ 5000 դես., և եթե ընդունելու լինենք մինչ այժմ եղած նորման (շնչին 1½— 3 դես․), ապա այդ հողերի վրա կարող են տեղավորվել միայն 7000 հոգի։

Մնացածների տեղավորման համար հնարավոր է հատկացնել միայն այն հողերը, որոնք ոռոգման և մելիորացիայի են ենթարկվելու առաջիկա տասնամյակում Հայջրտնտեսության կողմից։ Այդ ժամանակամիջոցում ոռոգման ենթակա 123 953 դես. տարածությունից 27 950 դես. արդեն գրավված է տեղական բնակչության կողմից։ Մնացած 96500 դես. տարածությվրա է, որ պիտի տեղավորվեն թե՛ հողազուրկ գաղթականները և թե՛ տեղափոխման կարգով հողապակաս գյուղերից հեռացող գյուղացիք։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր մոտակա տարիներում հողի հետ կապելու գավառներում եղած հողազուրկ գաղթականների 10000 տնտեսությունը։

Հայջրտնտեսության կողմից ոռոգման և մելիորացիայի ենթարկվող հողերն, ըստ իրենց գյուղատնտեսական պիտանիության, հետևյալ տոկոսային հարաբերությունն են կազմում․ բամբակի համար պիտանի 35—40%, այգիների՝ 15%, բանջարանոցներ՝ 10—15%, հացահատիկների՝ 30% և անպետք՝ 10%։ Եթե հաշվելու լինենք, թե ի՛նչ եկամուտ է ստանում մեր ժողովրդական տնտեսությունն այդ հողերի բարելավումից և գաղթականներին տեղավորելուց հետո, հերիք կլինի միայն բամբակին հատկացնելիք տարածությունից սպասվող եկամուտը հաշվելու։ Ընդունելով բամբակի միջին բերքը մի դեսյատինից 60 փութ, ոռոգվող դաշտերի 30—40%-ից կստանանք 10—12 միլիոն ռուբլու հում նյութ, այսինքն՝ միայն բամբակը շատ կարճ ժամանակում կծածկի պետության կողմից ոռոգման համար կատարած ծախքերը, բացի այն, որ մենք այլևս հողազուրկներ չենք ունենա, կստեղծվեն մի քանի տասնյակ խոշոր և նոր գյուղեր և, վերջապես, ընդմիշտ լուծած կլինենք անցյալից ստացած գաղթականության ծանր պրոբլեմը։

Սակայն խնդիրը դրանով չի սպառվում։ Բացի տեղում եղած հողազուրկներից, աշխատավորական ներգաղթի կարգով Հայաստան են գալիս տաճկահայ գաղթականներ, որոնց մի մասը, ճիշտ է, տեղավորվում է քաղաքներում և քաղաքատիպ վայրերում, սակայն հողագործներին