Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բովանդակությամբ գրքեր։ Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսության արդեն կատարված հետազոտությանը պիտի տա թվական ու նկարագրական այն նյութը, որն անհրաժեշտ է ամփոփումներ անելուց բացի, նշելու համար և մեր գյուղատնտեսության զարգացման հետագա ուղիները։

Ի՞նչ խնդիրներ է, որի վրա հատուկ ուշադրություն պիտի դարձնել լուսաբանելու համար թե՛ ամսագրի էջերում և թե՛ գիտական֊ուսումնասիրական հրատարակությունների մեջ։

Ամենից առաջ առանձին և սիստեմատիկ ուշադրության պիտի դարձնել մեր երկրի ուսումնասիրության վրա։ Կատարված գյուղատնտեսական հետազոտության օբյեկտը չի ընդգրկում ժողովրդական ողջ տնտեսությունը։ Նրա մի շարք, գյուղատնտեսության հետ շատ մոտ առնչություն ունեցող ճյուղերը, ինչպիսիք են՝ անտառային տնտեսությունը, հողային հարցերը, արոտների և քոչվորության պրոբլեմը, ջրային խնդիրը և այլն, այդ հետազոտության առարկա դառնալ չէին կարող: Ուսումնասիրության ենթակա է մեր գյուղը, նրա անցած ճանապարհն ու ներկա վիճակը, նրանում կատարվող պրոցեսները։ Սիստեմատիկ այդ ուսումնասիրությունը ո՛չ միայն կտա մեզ մեր երկրի ողջ պատկերը, այլ հնարավոր կդարձնի նրա տնտեսության հետագա ուղիները որոշելու։

«Գյուղատնտեսական կյանքի» համարներից մեկում ընկ․ Ա․ Կարինյանը[1], խոսելով մեր ամսագրի կարևոր նշանակության մասին, դրվատելով նրա կատարած աշխատանքը՝ աշխատակիցների հատուկ ուշադրությունն է հրավիրում հենց այդ ուսումնասիրության վրա: Նա գրում է (տե՛ս «Գյուղատնտեսական կյանք», 1927 թ., № 1): «Խորհրդային Հայաստանի հեռավոր ծայրերում ցրված են այժմ մտավորական աշխատավորների լավագույն շարքեր, որոնք հաճախ աննշմարելի են, բայց և այնպես կատարում են հսկայական հեղափոխական դեր հետամնաց գավառական իրականության ծանր պայմաններում։ Գյուղական ուսուցիչներ, գյուղական ագրոնոմներ, անասնաբույժներ, գյուղխորհուրդների աշխատակիցներ և անդամներ՝ դա կուլտուրական մեծ ույժ է։ Եվ եթե մենք մի փոքրիկ, շատ սահմանափակ մի հարցական (մեծ հարցականը կարող է միայն բարդացնել խնդիրը) մշակենք այս կամ այն գյուղի ընդհանուր տարածության, բնակթվի և շարժումների,

  1. 3