Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնակից են դառնալու գյուղի ունևոր և կուլակ ծխերը։ Հոկտեմբերյան հեղափոխության 10-րդ տարեդարձի աոթիվ հրատարակած մանիֆեստով[1] գյուղի աղքատ տնտեսությունների հողաշինարարության համար հատկացվում է 10 միլիոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր երկրին բաժին է ընկնում 150000 ռուբլու չափ։ Ահա այդ գումարն է, որ բյուջեով սահմանված հատկացումների հետ միասին կազմելու է հողաշինարարության չքավորական ֆոնդը։

Այժմ տեսնենք, թե ի՞նչ խնդիրներ կան հողային մարմինների առաջ դրված, խնդիրներ, որոնց իրագործման համար առաջին հերթին պիտի գործադրվեն չքավորական ֆոնդի գումարները։ Մենք կանգ չենք առնի այն հիմնական դիրեկտիվի վրա, որ տալիս է կուսակցությունը հողաշինարարությունն արագ վերջացնելու մասին։ Բարեբախտաբար, այդ տեսակետից Միության մեջ Հայաստանը ամենից բարենպաստ պայմանների մեջ է իր հնարավորությունների տեսակետից։ Այն ժամանակ, երբ սահմանվում էր հողաշինարարության վերջնական ժամկետը 10 տարով, մեր Հողժողկոմատը պատրաստակամություն էր հայտնում հինգ տարում ավարտելու։ Այժմ, երբ ժամկետն ամբողջ Միության համար իջեցված է 7 տարվա, դարձյալ 5 տարում Հայաստանի հողաշինարարության հնարավորությունը մնում է իր ուժի մեջ։

Սակայն այս իմիջիայլոց։ Երբ էլ վերջացնելու լինենք, հողաշինարարությունն անկատար կհամարվի, եթե չքավոր և սակավազոր տնտեսությունների շահերի լիուլի ապահովված չլինեն:

Պետք է պարզ և որոշ, առանց փոքրիկ սայթաքման անգամ, տանել խիստ շեշտված դասակարգային գիծ հողաշինարարության ասպարիզում, գյուղական արոտների օգտագործման խնդրից սկսած մինչև գյուղերի հատակագծումը։ Այսպիսով, մենք ո՛չ միայն ապահոված կլինենք չքավոր և միջակ խավի, այսինքն՝ գյուղի ճնշող մասի անխախտ դաշինքը, այլև արմատում կխեղդենք սեփականատիրական այն ձգտումը, որ հողային ասպարիզում հանդես է բերում կուլակը։

Բայց անցնենք գործնական անելիքներին։ Համամիութենական հողային նոր օրենսգրքի հրապարակման հետ անհրաժեշտ է օրինական ձևակերպում տալ այն մասնակցության, որ պիտի ունենա գյուղի ունևոր մասը հողաշինարարության ծախքերի մեջ։ Հողային օրգաններն իրենք պիտի հոգան, որ տեղերում խստիվ կիրառվի գյուղի չքավորին հողաշինարարության ծախքերից ազատելու դիրեկտիվը, նույնիսկ այնպիսի

  1. 4