Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանն այն է, որ հիմնական հողաշինարարությունն այժմվա հողատեսքերի պատկերր միանգամայն փոխում է։ Ստեղծվում են համեմատաբար խոշոր կտորներ՝ մի կամ երկու տեղ, նոր ճանապարհներ են գցում, նոր առուներ անցկացնում։

Այդ բոլորը պահանջում է աշխատանք։ Ունևոր տնտեսությունը իսկույն իր ստացած հողը կարգավորում է, քարերից մաքրում, փոսերը լցնում, թմբերը հավասարեցնում և իր ստացած հողը կարճ ժամանակում ամբողջովին պիտանի դարձնում և նույն տարին էլ համարյա ամբողջովին մշակում։ Չքավոր տնտեսությունը լծկանազուրկ լինելով՝ միայն իր ուժով պիտի այդ հսկա աշխատանքը կատարի։ Հետևանքը լինում է այն, որ չքավորը ստացած հողը լիովին չի կարողանում օգտագործել։ Մեր գյուղերում, ուր արդեն ավարտված է հիմնական հողաշինարարությունը, հաճախ կարելի է տեսնել մշակած և կարգավորած հողամասի կողքին նույն որակի հողամաս, սակայն հարթելու կարոտ, կեսը խոպան, հին հողատիրության հետքերը (ավերված պատեր, առուներ, սահմանային հին թմբեր և այլն) մնացած։

Պետք է չքավոր տնտեսության հող հատկացնելուց անմիջապես հսկել և աջակցել այդ հողը մշակության համար լիովին պատրաստելու։ Այստեղ դարձյալ կոլեկտիվների խնդիրն է առաջանում։ Ուրիշ շատ առավելությունների հետ, հատկապես այս խնդրում, հողօգտագործման կոլեկտիվը մի խոշոր առավելություն ունի, անգամ քիչ վարկ ստանալու դեպքում կոլեկտիվ ուժերով կարելի է հողերը բարեկարգել։ Չքավոր տնտեսությունների հողաշինարարության հատկացրած գումարներից այս նպատակին ևս պիտի հատկացվի մի որոշ մաս, որպես երկարատև վարկ, առաջին հերթին չքավոր տնտեսություններից կազմված կոլեկտիվներին։

Մի այլ խնդիր։ Հողային հասարակությունների և գյուղխորհուրդների միջև գոյություն ունեցող այն աննորմալ վիճակը, երբ, ինչպես գրում է «Պրավդան»[1], «կուլակային տարրերը, որոնք զրկված են ընտրողական իրավունքից, ոչ միայն վճռական ձայն ունեն հողային հասարակություններում, այլև հաճախ ղեկավարում են, երբեմն էլ հարկադրում գյուղխորհուրդներին»,— մեզանում շատ ավելի թույլ է, որովհետև հողային հասարակությունները, որպես իրավական անձ, հաստատված չեն մեզանում։ Սակայն այդպես լինելով հանդերձ՝ հակախորհրդային

  1. 5