Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ղեկավարությունը համարելով միակ ճիշտ ղեկավարությունը՝ այժմ տասնյակ հազարներով դիմում են նրա շարքերն ընդունվելու համար։ Հոկտեմբերյան կոչի սկզբից մինչև հիմա Խորհրդային Միության սահմաններում մոտ 110 հազար լավագույն աշխատավորներ դիմում են տվել կուսակցության շարքերը մտնելու համար: Խորհրդային Հայաստանում դիմողների թիվը հազարից ավելի է։ Միայն Երևանում 515 դազգյահի բանվորների դիմում է ստացվել։

Հոկտեմբերյան կոչի այսպիսի հաջողությունը, դիմումների այսպիսի հսկա թիվը պարզորոշ մի բան է ապացուցում, որ Համկոմկուսը եղել է և մնում է խորհրդային աշխատավորության և նրա պայքարի միակ ղեկավարը, որ նրա ղեկավարությամբ Խորհրդային Միության բանվոր դասակարգը՝ գյուղացիության հետ դաշնակցած, կհաղթահարի իր առաջ ծառացած բոլոր դժվարությունները։

Ի՞ՆՉ է ԱՐՈՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈԻԹՅՈԻՆԸ

Մեր երկրի հողերի մի մասն էլ կազմում են ամառային արոտները, որոնցից օգտվում են ո՛չ միայն տեղական անասնապահները, այլև Վրաստանից և Ադրբեջանից եկող քոչվորները։

Ինչպես գյուղական նադել հողերի վրա կատարվում է հողաշինարարություն, այսինքն՝ նոր կտրատումներ են անում, աշխատում են հողացրվածությունը վերացնել, հեռու հողերն ավելի լավ օգտագործել, վերջապես՝ կանոնավորում են ճանապարհներն ու առուները և հատակագծում գյուղատեղին, այնպես էլ արոտների վրա տարվում են վերաբաժանման և կարգավորման աշխատանքներ։

Արոտ կա, որտեղ մի հեկտարի վրա միջին հաշվով արածում է 10 գլուխ անասուն, իսկ արոտ էլ կա, որտեղ մի հեկտարին ընկնում է 2 գլուխ։ Եվ թեկուզ արոտները նույն կատեգորիայի են, վարձագինն էլ նույնն է, որովհետև վարձը տրվում է ըստ տարածության և ոչ թե անասունների գլխի հաշվի, պարզ է, որ մի հեկտարի վրա 10 կովն արածելուց՝ բոլորն էլ կիսաքաղց կլինեն, արոտն օգտակար չի լինի և շուտ էլ կփչանա, հողը կպնդի, անպետք խոտ ու փուշ կբսնի, անասունները կտրորեն և իսպառ կփչացնեն։

Պատահում է, որ այս գյուղին կից մի ուրիշ գյուղ արոտ ունի, այնինչ առաջին գյուղը մի ուրիշ գավառ պիտի գնա արոտի համար։ Շատ