Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը և, հետզհետե զարգանալով, պիտի վերածվեն ավելի բարդ կազմակերպությունների և հասնեն կոմունայի։

Ինչպե՞ս է կատարվում այդ։

Մի խումբ տնտեսություններ միանում են և ձեռք բերում տրակտոր և լծկաններ։ Նրանց հողերը դեռ միասին չեն, ամեն մարդ իր համար է վար անում։ Այդ կոլեկտիվի առաջին աստիճանն է, երբ միացած է միայն ինվենտարը (գործիք կամ լծկան)։ Մեքենաօգտագործման ընկերություններն առաջին աստիճանի կոլեկտիվ են։

Մի կամ երկու տարի հողը ընկերության տրակտորով վարելուց հետո, ընկերության անդամներր համոզվում են, որ տրակտորը մեկի հողից մյուսին տանելը թանկ է նստում, միջնակները խանգարում են, ավելի շատ նավթ ու բենզին է ծախսվում, երբ տրակտորը տանում են գյուղի զանազան հանդերում ցրված ընկերության անդամների հողերը վարելու։

Այս բոլորը ընկերության անդամներին համոզում է, որ իրենց ավելի ձեռնտու կլինի, եթե հողն էլ միացնեն, միջնակները վերացնեն և միասին վար անեն։ Ուրեմն՝ հողն էլ են միացնում։ Այս էլ կոլեկտիվի երկրորդ աստիճանն է, երբ ամեն մարդ իր ուզածն է ցանում, ինքն է բերքի տերը, բայց գործիքներն ու հողը մի տեղ են։ Այս արդեն հողը միասնաբար մշակելու ընկերություն է կոչվում։

Անցնում է դարձյալ որոշ ժամանակ։ Ընկերության անդամները համոզվում են, որ եթե վարն ու գործիքը միասին է, ձեռնտու կլինի, որ միասին էլ ցանեն, հնձեն ու կալսեն և միայն բերքը բաժ անեն։ Թե ի՛նչ ձևով են բաժանում բերքը, այդ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ է լինում։ Մի այլ անգամ «Մաճկալն» այդ ձևերի մասին առանձին հոդված կտա[1]։ Այս երրորդ աստիճանը, երբ գործիքները, հողն ու աշխատանքը միասին է, ընկերովի, կոչվում է գյուղատնտեսական արտել։

Եվ, վերջապես, գալիս է չորրորդ աստիճանը, երբ ո՛չ միայն միասնաբար են աշխատում, այլև ընդհանուր է և ստացած բերքի սպառումը։ Այդ արդեն կոչվում է գյուղատնտեսական կոմունա, որի բոլոր անդամներն աշխատում են ամենքն իր ուժի չափ և բավարարվում ըստ կարիքի։

Մենք տեսանք, թե ինչպես կարելի է տրակտորի ընկերություն կազմելուց հասնել մինչև կոմունա։ Իհարկե, այդ չի նշանակում, որ բոլոր աստիճաններն էլ պիտի անցնել կոմունային հասնելու համար։ Եթե պայմանները թույլ են տալիս, և ընկերության անդամները ցանկանում

  1. 3