Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, կարող են միանգամից դնել գյուղատնտեսական արտելի կամ կոմունայի:

Այնտեղ, որտեղ այդ պայմանները թույլ չեն տալիս, ավելի լավ է՝ սկսել առաջին աստիճանից, հիմքն ամուր դնել և ապա, տարեցտարի ուժեղանալով, բարձրանալ դեպի կոմունա։

Այս հոդվածից պիտի հասկանալի լինի, թե ինչքա՜ն անհրաժեշտ է կոլեկտիվ կազմել առաջին հերթին այնտեղ, որտեղ տրակտոր կա, քանի որ մեքենա գործական ընկերությունները գյուղի կոլեկտիվացման առաջին աստիճանն են կազմում:

Լավ ընկերությունները հետագայում կդառնան մի-մի առողջ և հարուստ կոմունա։ Ուրեմն՝ հենց հիմիկվանից անհրաժեշտ է շատ ուշադրություն դարձնել մեքենաօգտագործման ընկերության վրա, չքավոր ու միջակ տնտեսություններին համախմբելով նրանց շուրջը։

ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԱՑԱՆԻՆ

Գարնանացանի կամպանիան արդեն վերջանում է։ Այսօրվա համարում տպում ենք այն մասին, թե ինչ արդյունք տվեց այդ կամպանիան։

Այժմ սկսվում է աշնանացանի կամպանիան։ Ինչո՞ւ ենք հիմիկվանից սկսում։ Նախ, որ շատ ժամանակ կունենանք աշխատելու, և երկրորդ, որ աշնանացանի կամպանիան մեզ համար շատ կարևոր է։

Հայաստանում աշնանը ցանում են ցորեն, գարի և տարեկան։ Կան մի քանի շրջաններ, որտեղ աշնանը ցանում են և կորնգան։

Պատերազմից առաջ Հայաստանի աշնան ցանքի տարածությունը հավասար էր 93 000 հեկտարի, իսկ գարնան ցանքը՝ 186 000 հեկտարի:

Իսկ ա՞յժմ։

Գարնանացանի տարածությունը ոչ միայն հասել է նախապատերազմյան թվին, այլև ավելացել է։ Միմիայն աշնան ցանքն է, որ ետ է մնացել նախապատերազմյան թվից:

Ահա թե ինչու հարկավոր է այժմյանից սկսել աշնանացանի կամպանիան, մինչև աշուն ամեն ջանք թափել աշնանացանի տարածությունը ոչ միայն հասցնելու նախապատերազմյան տարածության, այչև ավելացնելու։