Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10%-ով պակասեցվում է, և հարկը հաշվվում է այն պակասեցված եկամուտից։

Հողերը կիսրար ցանելու պայմանները շատ տարբեր են. զանազան շրջաններում կիսրարի պայմանները զանազան են, բայց, ընդհանուր առմամր, կիսրար հողամասի մշակելու աշխատանքը և բերքը կիսվում է, հողատերը և ցանողը կիսրար հողամասից մոտավորապես հավասար եկամուտ են ստանում։

Ժողկոմխորհը որոշել է կիսրար հողամասի վրա ընկնող հարկի կեսը դնել հողատիրոջ, կեսը՝ հողը մշակողի վրա։

Եթե հարկը այդ ձևով գանձելը որևէ շրջանում նպատակահարմար չի լինի, գավառական գործկոմը կարող է այդպիսի շրջանում կիսրար հողամասի հարկը դնել հողը ցանողի վրա։ Այդ դեպքում, կիսրար հողամասի եկամուտի հարկը գանձելու ժամանակ պետք է 20 տոկոսով պակասեցվի։

Եկամուտը 20 տոկոսով պակասեցվում է, որովհետև ցանողը կիսրար հողամասի բերքը ամբողջապես չի ստանում, այլ որոշ մասը տալիս է հողատիրոջ։ Դրա համար էլ չի կարելի հողամասի ամբողջ եկամուտը հաշվել ցանողի վրա։

Հարկի ո՞ր մասը ե՞րբ պիտի վճարել

Հարկը վճարելու ժամանակը նշանակված է այն հաշվով, որ գյուղացին հնարավորություն ունենա հարկը վճարել հեշտությամբ, այսինքն՝ այն ժամանակը, երբ նա սովորաբար վաճառում է իր տնտեսության մթերքները և կարող է հարկ վճարել։

Լեռնային և դաշտային շրջաններում գյուղացին տարբեր ժամանակ է վաճառում իր մթերքները, օրինակ՝ յուղը և պանիրը վաճառվում է ամառը, իսկ բամբակը և խաղողը՝ աշնանը։ Դրա համար էլ լեռնային և դաշտային շրջանների գյուղացիների համար Ժողկոմխորհը նշանակել է հարկը վճարելու տարբեր ժամկետներ. լեռնային մասի համար ժամկետները ավելի առաջ են նշանակված, իսկ դաշտային մասի համար՝ ավելի ուշ։

Ամբողջ Հայաստանի համար, բացի Երևանի և էջմիածնի գավառի, դաշտային մասի համար նշանակված են հետևյալ ժամկետները'

1-ին ժամկետ՝ 1927 թվի սեպտեմբերի 20-ը։ Մինչև այն ժամանակ պետք է վճարել հարկի 30 տոկոսը։