Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ր գավառներում քանի տուն է կառուցվում

էջմիածնի գավառում շենքերի վերանորոգման համար վարկ են ստացել 100 տնտեսություն։ Բացի այդ, կառուցվում են նոր տներ Ղուրդուղուլու շրջանում՝ 107 տնտեսության համար։ Սահաթլու գյուղում տեղավորված եզիդի 35 տների կառուցման համար տրվում է 150 ռ. ամեն մի տնտեսության։ Գավառում հիմք է դրված երկու նոր գյուղի, մեկը՝ Սամաղարի շրջանում, որտեղ պիտի կառուցվի 46 տուն, իսկ մյուսն Ազատաշեն նոր գյուղն է, որտեղ կառուցվելու է 60 տուն։

Երևանի գավառում կառուցվում է 360 տուն, որի 25 տունը Պահակ նոր գյուղում, 40-ը՝ Դիտակ գյուղում, մնացածը Հրազդանի և Ղամարլուի գավառակների գյուղերում։ Որովհետև Երևանի գավառում կան տուն չունեցող թուրք տնտեսություններ, առաջին հերթին կառուցումները կատարվում են նրանց համար։

Հայտնի է, որ Նոր Բայազետի գավառի Բասարգեչարի շրջանը համեմատաբար հողառատ է։ Դրա համար էլ շատ տներ են կառուցվում այդ շրջանում, որտեղ պիտի ապրեն Շամշադինի գյուղերում և Դիլիջան քաղաքում մինչ այժմ եղած հողազուրկ գաղթականները։ Թե՛ Շամշադինի գյուղերից և թե՛ Դիլիջանից գաղթականներին արդեն տեղափոխում են Բասարգեչար՝ նոր կառուցվող տներում և գյուղերում տեղավորելու։ Նոր Բայազետի գավառում հիմնվում է երկու նոր գյուղ, մեկը՝ Ռշտունիքը, 60 տնով. մյուսը՝ Նորակերտը, 40 տնով։ Վերին Դարղալու գյուղի թուրք չքավոր տնտեսությունների համար կառուցվում է 15 տուն։ Բացի այդ, Բասարգեչարի զանազան գյուղերում կառուցվում է 100 տուն:

Զանգեզուրի գավառում հիմնվում է 3 նոր գյուղ. մեկը՝ Սանդխլու գյուղը, 60 տուն. երկրորդը՝ Գորիսի մոտ, 100 տուն, իսկ երրորդը Խնձորեսկ գյուղից տեղափոխվող 100 տնտեսությունների համար։ Բացի այդ, Վաղուդի թուրք գյուղում կառուցվում է 14 տուն, և 28 տուն էլ Ղափանում՝ Հունաստանից եկած գաղթականների համար։

Դարալագյազի գավառում կառուցվում է 150 տուն, որից 100-ը Իստիսու՝[1] և Զիրաք գյուղերի թուրք չքավոր տնտեսությունների համար։

Փամբակ-Լոռիում ազատ հողերի վրա հիմք է դրվում չորս նոր գյուղի, որտեղ պիտի տեղավորվեն գավառի զանազան գյուղերում մինչև այժմ առանց հողի ապրող գաղթականները։ Նորաշենում կառուցվում

  1. 1