Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է 100 տուն, Շարիֆով կոչված տեղում՝ 40 տուն, Շադինովի հողում՝ 40 տուն, և Չերիմշայում՝ 50 տուն։ Վերջին երեք հողամասերը նախկին կալվածատիրական հողեր են, որ հեղափոխության հենց առաջին օրերում ազգայնացման էին ենթարկված։

Ինչպե՞ս են կառուցվում տները

Կառուցվող տները երկու տեսակի են, երկուսն էլ մեկական սենյակից։ Առաջին տիպի տներն ավելի փոքր են, ունեն միայն մի դուռ ու լուսամուտ, իսկ երկրորդ տիպի տունը երկու լուսամուտ և մի դուռ ունի և ավելի ընդարձակ է։ Միջին հաշվով՝ այսպիսի ամեն մի տան կառուցումը նստում է 200 ռուբլի։

Տան վրա ծախսված գումարը հաշվում է 10 տարով վարկ, 3 և կես տոկոսով։ Դրամը տեղերում բաց են թողնում վարկային ընկերությունները այն պահանջի համեմատ, որ նրանց ներկայացնում են գաղթի և բնակեցման բաժնի տեխնիկները։ Այդ արվում է նրա համար, որ տների կառուցման հատկացված գումարը նպատակին ծառայի, որովհետև եղել են դեպքեր, երբ տան կառուցման գումարը չքավոր տնտեսությունը հացի է տվել և դարձյալ մնացել առանց բնակարանի։

Կառուցվող բոլոր տներն էլ մի պլանի են։ Նոր գյուղերում կտրատվում են ուղիղ և լայն փողոցներ, տները շինվում են իրարից հեռու, թողնվում են հրապարակներ, մի խոսքով՝ մինչև այժմ ազատ հողամասերում կառուցվում են նոր գյուղեր, որտեղ չքավոր տնտեսությունները պիտի ապրեն։

Խորհրդային իշխանությունը նոր գյուղերի կառուցումով ո՛չ միայն օգնում է չքավոր և հողազուրկ տնտեսություններին, այլև հիմնելով նոր ու պլանով տներ՝ մյուս գյուղերի համար ցույց է տալիս, թե ինչպես պիտի լինի նոր գյուղը և նոր գյուղացու տունը։

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ

Մեր երկրում աշնանացանի տարածությունը դեռ չի հասել պատերազմից առաջ եղած չափին։ Շատ գյուղերում, որտեղ փորձը ցույց է տալիս աշնանացան ցորենի օգուտը, գյուղացիք սովորություն չունեն ցանելու աշնանը։

Անցյալ տարի Հայաստանում աշնանացանի տարածությունը եղել է 75 000 հեկտար։ Այս աշնանը որոշված է վարել 90 000 հեկտար։ Աշնանացանի